Կիպրոսը Թուրքիայի հետ հարաբերություններում դիմել է Գերմանիայի աջակցությանը

Լուրեր

11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
Բոլորը

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և խնդրել վերջինիս, որպեսզի միջնորդի դեր ստանձնի Անկարայի և Կիպրոսի հույների միջև. գրում է ermenihaber-ը:

Նշվում է, որ Անաստասիադիսը դիմել է Մերկելին, որպեսզի հունվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում կայանալիք հանդիպմանը քննարկի նաև Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից իրականացվող  հորատման աշխատանքների հարցը:

Կիպրոսի նախագահը նաև խնդրել է, որ Մերկելը հորատման աշխատանքները դադարեցնելու շուրջ իր ուղերձը փոխանցի Թուրքիային:

Հունվարի 23-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ:

Հիշեցնենք, որ Անկարայի կողմից Արևելյան Միջերկրականում նավթի և գազի հորատման աշխատանքներ իրականացնելու պատճառով Թուրքիայի և Կիպրոսի Հանրապետության միջև հարաբերությունները սրվել են:

Թուրքիայի պնդմամբ` Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը նույնպես իրավունքներ ունի կղզու հարակից ջրերի բնական պաշարների նկատմամբ։ Այս «հիմնավորմամբ»` Թուրքիան արդեն 2 հորատող նավ է ուղարկել Կիպրոս կղզու տարածքային ջրեր, որոնք այնտեղ նավթի ու գազի որոնողական աշխատանքներ են իրականացնում: Մինչդեռ Կիպրոսի Հանրապետությունը համոզված է, որ իրենք կղզում պաշտոնապես ճանաչված միակ պետությունն են, ուստի տարածաշրջանի օգտակար հանածոների նկատմամբ միայն իրենք իրավունքներ ունեն։