Կյանքից հեռացել է հայտնի ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը

Լուրեր

14.07.2026 | 11:15
«Ալ Նասրը» ֆինանսական խնդիրներ ունի․ աղբյուր
14.07.2026 | 11:04
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ռուսական հերթական նավթավերամշակման գործարանների վրա
14.07.2026 | 10:56
Երևանում 17 անձ է բերման ենթարկվել ապօրինի կայանատեղիների կազմակերպման և շորթման կասկածանքով
14.07.2026 | 10:47
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
14.07.2026 | 10:38
ԱՄՆ-ը 5 ժամ շարունակ հարվածել է Իրանին․ Թեհրանը թիրախավորել է Բահրեյնում ու Հորդանանում ԱՄՆ օբյեկտները, Հորմուզի նեղուցում՝ ԱՄԷ լցանավերը
14.07.2026 | 10:30
Telcell-ը միավորում է վճարային տերմինալն ու թվային դրամապանակը
14.07.2026 | 10:22
Սևանում բացվել է ջրափրկարարական նոր վարչական համալիրը
14.07.2026 | 10:08
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.07.2026 | 10:02
Հայտնի է Արսեն Հարությունյանի երկրորդ մրցակիցը RAF-ում
14.07.2026 | 09:53
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 
14.07.2026 | 09:41
Եվրոպական ինդեքսներն աճել են, ամերիկյանը՝ նվազել
14.07.2026 | 09:30
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը՝ «Չիկագո Բուլսի» մարզչական շտաբում
13.07.2026 | 23:14
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել VK-ի նկատմամբ
13.07.2026 | 23:03
Ուկրաինան և եվրոպական ինը երկրներ ստեղծում են հակաբալիստիկ պաշտպանության կոալիցիա
13.07.2026 | 22:50
Մեծ Բրիտանիան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կներառի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում
Բոլորը

Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի նախագահությունը խորին վշտով հայտնում է, որ 2020թ. հունվարի  24-ին 88 տարեկան հասակում կյանքից  հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Հովսեփի Ավագյանը:

Ռոբերտ Ավագյանը 1971 թվականից եղել է ԵՖԻ քվազիմեներանգ և բևեռացած ֆոտոնների լաբորատորիայի վարիչ, 2007 թվականից՝ գլխավոր գիտաշխատող։ 1991-1999 թվականներին Գերմանիայում եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի խմբի ղեկավար։ 1999 թվականից Եվրոպական ֆիզիկոսների ընկերության խորհրդի անդամն էրԼոնդոնի ֆիզիկայի ինստիտուտի արտոնյալ ֆիզիկոս։ 1989-2007 թվականներին եղել է Հայկական ֆիզիկոսների ընկերության նախագահ:

Ակադեմիկոս Ավագյանի գիտական հետազոտությունները վերաբերում են փորձարարական ֆիզիկայինտարրական մասնիկների ֆիզիկայինմիջուկային ֆիզիկայինբարձր էներգիայի ֆիզիկայինսպինային ֆիզիկայինճառագայթումների ֆիզիկայինբևեռացված ֆոտոնային փնջերին:

Ռոբերտ Ավագյանը ուսումնասիրել է β էլեկտրոնների բևեռացումը՝ կապված թույլ փոխազդեցություններում տարածական զույգության խախտման հետ։ 1970 թվականին Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչում Ռոբերտ Ավագյանի ղեկավարությամբ ստեղծվել է քվանտների քվազիմեներանգ բևեռացած փունջ։ Ատանֆորդի էլեկտրոնային արագացուցիչում (ԱՄՆ) 1979 թվականին առաջինն է դիտել բարձր էներգիայի կապուղավորված պոզիտրոնների ճառագայթումը։ Ուսումնասիրել է տարբեր բյուրեղներում բարձր էներգիայի էլեկտրոնների կապուղավորման ժամանակ առաջացող ճառագայթումը՝ օգտագործելով իր ստեղծած յուրահատուկ անկյունային հարաչափերով էլեկտրոնային փնջեր:

2003թ-ին Ռոբերտ Ավագյանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:

Ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 25-ին՝ ժամը 18.00-20.00-ը, «ՄԱՏՈՒՌ»-հոգեհանգստի սրահում (հասցե` ք.Երևան, Ֆուչիկի 27/34, Մալայան աչքի հիվանդանոցի դիմաց):

Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 26ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից  (հասցե` Մարշալ Բաղրամյան պող., 24)  ժամը 12.00-13.30-ը: