Արցախում զինծառայողներ են վիրավորվել. մեկի վիճակը ծանր է
Հասարակություն
24.01.2020 | 10:27Հունվարի 24-ին ժամը 06:55-ի սահմանում Պաշտպանության բանակի հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: