ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. «Ստիպված ենք հասկանալ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամության կարևորությունը»

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

«Ստիպված ենք հասկանալ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամության կարևորությունը»: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ելույթ ունենալով Դավոսում «ՆԱՏՕ-ի ապագան» խորագրով քննարկմանը: Նշյալ քննարկմանը ներկա է եղել նաև Թուրքիայի արտգործնախարար նախարար Մևլութ Չավուշօղլուն. գրում է ermenihaber-ը:

Ստոլտենբերգի խոսքերով՝ Թուրքիան ներդրում է ունեցել ՆԱՏՕ-ի առաքելություններում և գործողություններում, ինչպես նաև շատ կարևոր դերակատարում է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ՆԱՏՕ-ի գրանցած հաջողության մեջ:

Ստոլտենբերգը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններ է վարում Թուրքիայի այն առաջարկի շուրջ, որով նախատեսվում է աշխատանքային խումբ ձևավորել՝ փարատելու ԱՄՆ-ի բոլոր մտավախությունները կապված Թուրքիայի սպառազինությունում ռուսական «Ս-400» ԶՀՀ-ների հետ միասին ամերիկյան «Ֆ-35» կործանիչներ ընդգրկելու հետ:

Այս թեմայի վերաբերյալ Ստոլտենբերգը նշել է. «Այս խնդիրը լուծելու համար պատրաստ ենք անել հնարավոր ամեն բան»: