Նիկոլ Փաշինյանը և Ստեֆ Բլոկը քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Լուրեր

22.05.2026 | 19:11
Նոր թվեր՝ IRI-ից․ ովքեր են առաջատարներն ընտրություններից երկու շաբաթ առաջ
22.05.2026 | 19:06
IRI․ Հայաստանի բնակիչների 61%-ը կարծում է, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ
22.05.2026 | 19:00
Փաշինյանը բռնագաղթած արցախցուն ասաց՝ ինչո՞ւ չես մեռել․ հարց եմ տալիս՝ Ալիևը քեզ նսեմացրեց, ինչո՞ւ ինքնասպան չեղար․ Հովսեփ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:50
Վարչական շրջանի ղեկավարին կհարցնեք. Ավինյանը` Նոր Նորքի փոսերը լցնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:42
«Ստեղ դվայնոյ են տալի․ «Մեր ձևով»-ից դուրս եկա, ԲՀԿ մտա»․ նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:30
Երկրորդ ֆուտբոլիստը, որը հաղթում է երեք եվրագավաթներում
22.05.2026 | 18:23
Քոչարյանը հրճվում է. ունեմ կասկածներ` այնպես են անում, որ հայ արտադրողները խնդիրներ ունենան ՌԴ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 18:19
Ազդանշան է առաջնահերթությունների մասին. Օվերչուկը` ԵՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի չմասնակցելու մասին
22.05.2026 | 18:10
Պետդումայի խոսնակը ՀՀ-ին մեղադրել է «ոչ բարեկամական» դիրքորոշման համար // «Ուժեղ Հայաստան»-ի համակիրներ են ձերբակալվել. ԼՈՒՐԵՐ
22.05.2026 | 18:04
Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին
22.05.2026 | 17:55
ԱՄՆ-Իրան համաձայնագրի նախագիծը կարող է հայտարարվել ժամերի ընթացքում. ինչ կետեր են ներառված․ աղբյուր
22.05.2026 | 17:46
«Ձեզ միշտ ուղեկցելու են դպրոցում ձեռք բերած արժեքները». Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Վերջին դասի միջոցառումներին
22.05.2026 | 17:35
Օվերչուկը հայտարարել է, թե Մոսկվան ցանկանում է, որ Հայաստանը մնա ԵՏՄ-ում
22.05.2026 | 17:26
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
22.05.2026 | 17:17
ՖԻՖԱ-ն կարևոր փոփոխություն է քննարկում ֆուտբոլում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությանը:

«Վարչապետը ողջունել է պարոն Բլոկի այցը մեր երկիր և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-նիդերլանդական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ վարչապետը հավելել է, որ այս տարի նախատեսվում է նաև իր պաշտոնական այցը Նիդերլանդներ, ինչը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կլինի Հայաստանի ղեկավարի առաջին այցն այդ երկիր: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը կարևորում է երկկողմ համագործակցությունը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու հումանիտար բնագավառներում:

Այնուհետև վարչապետն անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով, դատական համակարգում և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը նշված ուղղություններով ձևակերպել է հագեցած և հավակնոտ օրակարգ և հետևողականորեն գնում է այն կյանքի կոչելու ճանապարհով:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, ինչը կարևոր նշանակություն ունի եվրոպական գործընկերների հետ հարաբերությունները և համատեղ ծրագրերն ընդլայնելու առումով:

Ստեֆ Բլոկը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ակնհայտ տեսանելի են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներն ու բարեփոխումները և ընդգծել, որ իր երկրի կառավարությունը ևս պատրաստ է փոխգործակցության արդյունքում նպաստել դրանց արդյունավետ իրականացմանը: Նիդերլանդների ԱԳ նախարարը հեռանկարային է համարել համագործակցությունը տնտեսության, այդ թվում՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև հումանիտար բնագավառներում: Պարոն Բլոկը համոզմունք է հայտնել, որ վարչապետ Փաշինյանի այցը Նիդերլանդների Թագավորություն ևս կնպաստի երկկողմ հարաբերությունների օրակարգի հաստացմանն ու ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: