Փորձում ենք զսպել արտագաղթի միտումը հենց այս տարիքային շեմում․ Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

ԱԺ-ն քննարկում է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագիծը։ Նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Սիսակ Գաբրիելյանը։ Նախագծով առաջարկվում է աշխատող ուսանողների ուսման վարձը վերադարձնել եկամտային հարկի տեսքով։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը նկատեց, որ առաջարկված նախագծով կառավարությունը հնարավորություն կունենա սահմանել այն մասնագիտությունների գծով առաջնահերթությունը, որով ցանկանում է թե՛ բուհերում, թե՛ աշխատանքային շուկայում ունենալ ավելի մեծ ծանրաբեռնվածություն և աշխատանքային ու կրթական հոսքն ուղղել այդտեղ։

«Մեր կատարած վերլուծությունները ցույց են տալիս, նաև վիճակագրական տվյալներով, որ այն քաղաքացիները, երիտասարդ քաղաքացիները, ուսանողները, ովքեր գտնվում են հենց մագիստրատուրայի ուսանելի փուլում, նրանք ավելի շատ հակված են իրենց կրթությունը ստանալ եվրոպական և արևմտյան կրթական հաստատություններում, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն անվճար սովորելու, այլև հետագայում հենց իրենց մասնագիտությամբ աշխատելու։ Հետևաբար մենք փորձում ենք զսպել նաև այդ առումով արտագաղթի միտումը հենց այս տարիքային շեմում»,- ընդգծեց Մակունցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արմինե Ալոյան