2019 թվականին Վրաստանից ռեկորդային թվով գինի ու ցիտրուս է արտահանվել

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի Գինու ազգային գործակալության տվյալներով, 2019 թվականին Վրաստանից 53 երկիր է արտահանվել մոտ 94 միլիոն շիշ (0.75 լ.) գինի, ինչը 2018 թվականի համեմատ ավել է 9 տոկոսով և անկախ Վրաստանի պատմության մեջ ռեկորդային թիվ է կազմում: Արտահանված գինու արժեքը 240 միլիոն ԱՄՆ դոլար է կազմում, ինչը 2018 թվականի համեմատ ավել է 17 տոկոսով. տեղեկացնում է aliq.ge-ն:

Գործակալության փոխանցմամբ, արտահանումն ավելացել է վրացական գինու ռազմավարական շուկաներում․

Լեհաստան — 17% (4 114 972 շիշ)

Չինաստան — 2% (7 089 259 շիշ)

ԱՄՆ — 48 % (678 148 շիշ)

Մեծ Բրիտանիա — 60% (168 307)

Արտահանման աճ է գրանցվել նաև հետևյալ երկրներում

Լիտվա — 45% (708 408)

Գերմանիա — 40% (671 453)

Բելառուս — 74% (2 787 065 )

Իսրայել — 80% (324 700)

Էստոնիա — 20% (693 248)

Ռուսաստան — 9% (58 384 540)

Մոլդովա — 8738% (625 724)

Նիդեռլանդներ — 17% (96 464)

Չեխիա — 34% (83 136)

Բուլղարիա — 30% (34 734 )

Մոնղոլիա — 40% (297 576)

2019 թվականին արտահանում է իրականացրել 341 ընկերություն:

Վրաստանի կառավարության հաղորդմամբ, նաև նշվում է, որ երկրից ռեկորդային թվով ցիտրուս է արտահանվել:

Մասնավորապես, տեղեկատվության համաձայն, նախորդ տարի երկրից 21 միլիոն ԱՄՆ դոլարի ցիտրուս է արտահանվել, ինչը 2018 թվականի համեմատ ավել է 44.4%-ով:

«Վիճակագրության ազգային ծառայության փոխանցմամբ, 2019 թվականին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 12.834 միլարդ ԱՄՆ դոլար, ինչը 2018-ի համեմատ ավել է 2.7%-ով: Այստեղից արտահանումը կազմել է 3.771 միլիարդ դոլար, իսկ ներկրումը` 9.063։