Գյուղացին եթե հողը չմշակի, ձեռքից կվերցնեն, վարձակալությամբ կտան. քննարկում կառավարությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.09.2026 | 15:59
Ալիևի կինն ու դուստրը մեկ շաբաթ շքեղ հանգիստ են անցկացրել Իբիցայում՝ օգտագործելով կառավարական ինքնաթիռը․ իսպանական ԶԼՄ-ներ
22.09.2026 | 15:50
Ռուբեն Ռուբինյանը Չինաստանի պատվիրակության հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումը
22.09.2026 | 15:40
Ալիևը հիմա էլ Հայաստանին մեղադրել է, իբր, հանքավայրերը «թալանելու» մեջ
22.09.2026 | 15:31
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու առաջնահերթությունները
22.09.2026 | 15:25
Սարգիս Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր
22.09.2026 | 15:20
Turkish Airlines-ն ու թուրքական այլ ավիաընկություններ չեղարկել են դեպի Իրան չվերթները՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով
22.09.2026 | 15:13
Փաշինյանին «դավաճան» անվանած բլոգերն արդարացվել է // Բաքվի մեղադրանքը՝ Դադիվանքից խաչեր «գողանալու» շուրջ․ ԼՈՒՐԵՐ
22.09.2026 | 15:02
Շարունակվել են աշնանացան ցորենի ցանքի աշխատանքները
22.09.2026 | 14:52
Նախագահի աշխատակազմը և՛ բարձր աշխատավարձ է ուզում, և՛ պարգևավճար․ դիմել են Կառավարությանը և մերժում ստացել
22.09.2026 | 14:46
42-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է մոտ 1.4 կգ մարիխուանա
22.09.2026 | 14:37
Լատվիան արգելափակել է Ուսմանովի և Ֆրիդմանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների չեղարկումը
22.09.2026 | 14:28
Հայաստանը և Հորդանանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները
22.09.2026 | 14:21
«Ռեալի» ֆուտբոլիստներն ամենաքիչն են վազում Լա Լիգայում
22.09.2026 | 14:20
Տնօրեն կա, որ 20 մլն դրամ է ստանում. ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով գա նախարար աշխատի. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 14:15
Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին
Բոլորը

Ներքին որոշումն արդեն կայացրել ենք՝ կապված չօգտագործվող հողերի, դրանք վարձակալության վերցնելու և այլ մեխանիզմների հետ, և արդեն հստակ այդ գաղափարներն իրագործելու ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այսօր խնդիր ունենք՝ հանրապետությունում ունենք գյուղատնտեսական նշանակության բազմաթիվ հողեր, որոնք չեն օգտագործվում նպատակային, և այդ հողերի շատ մեծ մասի սեփականատերերը նույնիսկ Հայաստանում չեն ապրում, որպեսզի մենք այդ մարդկանց հետ խոսենք, խնդրենք, համոզենք, որ վարձակալության տան այդ հողերը նրանց, ովքեր պատրաստ են մշակել: Հիմա մենք մտածում ենք այսպիսի մեխանիզմ ներդնել, որ ըստ մարզերի և հողի կատեգորիաների՝ սահմանենք հողի վարձակալության պետական գին, ունենանք օրենսդրական կարգավորում, որ երբ մի հող երկար ժամանակ չի օգտագործվում՝ և՛ այն դեպքում, երբ սեփականատերը ՀՀ-ում է, և՛ այն դեպքում, երբ սեփականատերը ՀՀ-ում չէ, մենք օրենքի ուժով այդ հողը վերցնենք մարդուց վարձակալության համար, իրեն վճարենք վարձակալության վճար, և պետությունը վարձակալությամբ հանձնի այն տնտեսվարողին, ով պատրաստ է դա օգտագործել: Այսինքն՝ սրա արդյունքում մենք չմշակվող հողը դարձնում ենք մշակվող՝ այդ ընթացքում սեփականատիրոջը վճարելով որոշակի վարձակալության վճար»,- ասաց նա:

Վարչապետը, միաժամանակ, նշեց, որ այդ առումով կադաստրի հետ կապված որոշակի խնդիրներ կան:

«Այսօր մենք հանրապետությունում հողերի սեփականաշնորհման որոշ հետևանքների հետ ենք բախվում, որոնք ռեալ խոչընդոտում են տնտեսության զարգացմանը»,- ասաց վարչապետը:

Նա պարզաբանեց, որ հողերն ահավոր կտրտված են և, օրինակ, քսան հեկտար հող չկա: «Այս կարգի լուրջ խնդիրներ կան, որոնք մանրակրկիտ, նյարդային աշխատանք են պահանջում»,- ասաց նա՝ այս հարցում կարևորելով հանրության հետ մշտական երկխոսությունը:

«Ես կարծում եմ, որ այս պրոցեսները պետք է արվեն 100 տոկոս թափանցիկ, երբ փակ քննարկումների արդյունքում 0 պայմանական տեղեկացվածությունից հասնում ենք 100 տոկոս տեղեկացվածության, և այդ քննարկումներով կիսվում ենք հանրության հետ, առաջին ռեակցիան սուր է լինում»,- ասաց նա: Վարչապետը նշեց, որ սա տասնյակ հազարավոր մարդկանց շահերի հետ է կապված և պետք է փոխզիջում գտնել, բայց նաև պետք է հասկանալ, որ դժվար լուծումների անհրաժեշտություն ունենալու են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան