Տավուշի մարզում 30-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը. ՔԿ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 30-ամյա կնոջ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«2020թ. հունվարի 22-ին՝ ժամը 17.30-ին, Տավուշի մարզի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ տանը հայտնաբերել է իր կնոջը՝ կախված վիճակում՝ միաժամանակ հայտարարելով, որ կինն ինքնասպան է եղել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ հայտնաբերել է 1990թ. ծնված տանտիրուհու դին՝ իրենց տան ննջասենյակի մանկական օրորոցից պարանով կախված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ կնոջ մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր:

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի քննիչների և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի, ինչպես նաև՝ կնոջ մահվան իրական հանգամանքները:

Մասնավորապես պարզվել է, որ 30-ամյա կինը ոչ թե ինքնասպան է եղել, այլ դարձել է սպանության զոհ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքից առաջ ամուսինները վիճաբանել են անձնական հարցերի շուրջ, որի ժամանակ ամուսինը հակի թելով խեղդամահ է արել կնոջը և որպեսզի թաքցնի հանցագործությունը, իմիտացիա է ստեղծել, թե, իբր, կինն ինքնասպանություն է գործել:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ:

Տավուշի մարզի 1989թ. ծնված տղամարդը ձերբակալվել է՝ իր կնոջ սպանության կասկածանքով, և ինքնախոստովանական ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում: