ՄԻՊ-ը վարույթ է սկսել ինչպես 16-ամյա աղջկա մահվան դեպքի առնչությամբ նրա իրավունքների, այնպես էլ մեղադրյալի հոր բողոքների հարցերով

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել ինչպես 16-ամյա աղջկա մահվան դեպքի առնչությամբ նրա իրավունքների հարցով, այնպես էլ աղջկա սպանության մեջ մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանի հոր՝ Արա Սուքիասյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած երկու բողոքների վերաբերյալ:

«Պաշտպանի ներկայացուցիչները հունվարի 22-ին չհայտարարված այցի շրջանակում Արմավիր քրեակատարողական հիմնարկում առանձնազրույց են ունեցել տասնվեցամյա աղջկա մահվան գործով մեղադրյալ Ռաֆայել Սուքիասյանի հետ: Նա առանձնազրույցի ընթացքում ներկայացրել է քրեական վարույթի հետ կապված հարցեր, որոնց վերաբերյալ համապատասխան գրություն կհասցեագրվի ՀՀ գլխավոր դատախազություն: Կալանավորված անձը ներկայացրել է նաև պահման պայմանների հետ կապված հարց, որը քննարկվել է Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և տեղում ստացել է լուծում:

Նշենք, որ Պաշտպանին հասցեագրած առաջին բողոքով Արա Սուքիասյանը բարձրացրել է որդու անմեղության կանխավարկածի խախտման հարցը, ինչպես նաև հեռախոսակապով հայտնել մտահոգություն Քրեակատարողական հիմնարկում նրա իրավունքների առնչությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Միջոցներ են ձեռնարկվել Ռաֆայել Սուքիասյանի իրավունքների հետ կապված:

Երկրորդ բողոքը Արա Սուքիասյանը Պաշտպանին հասցեագրել է օրեր առաջ՝ վրեժխնդրության հիմքով իր դստեր նկատմաբ հնչեցված սպառնալիքների վերաբերյալ:

Երկու բողոքներն էլ սահմանված կարգով ընդունվել են քննարկման»,- ասված է հաղորդագրությունում: