Մխիթար Հայրապետյանը նամակ է հղել Բունդեսթագի իր գործընկերոջը` հայազգի երգչուհու հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

Լուրեր

11.02.2026 | 23:36
Քարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. վնասվել են ավտոմեքենաներ
11.02.2026 | 23:19
ՀՀ փոխվարչապետը և Նորվեգիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
11.02.2026 | 23:01
Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը Ժնևից տեղափոխվելու է Բեռն․ ծախսվելու է 196 մլն դրամ
11.02.2026 | 22:50
Ալբանիայի AI նախարարը կարող է զրկվել իր դեմքից
11.02.2026 | 22:37
Ինչ է ենթադրում Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, որում նաև կարևորվում է TRIPP-ը
11.02.2026 | 22:24
Քաղաքական խորհրդակցություններ` Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև
11.02.2026 | 22:09
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.02.2026 | 21:54
Ռուսաստանում WhatsApp-ը ամբողջությամբ արգելափակվել է
11.02.2026 | 21:40
Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան
11.02.2026 | 21:27
Էրդողանը որդուն նախապատրաստում է որպես իր իրավահաջորդ. Bloomberg
11.02.2026 | 21:13
Ով ավելի շատ շահեց․ Վենսի այցերը Երևան և Բաքու
11.02.2026 | 21:00
ԱՄՆ-ն ՀՀ-ին ԱԹՍ-ներ վաճառելով՝ ազդակ տվեց, որ իր ներդրումները պաշտպանելու է․ մեծացնում է անվտանգության աստիճանը․ Աննա Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 20:44
Թուրքիան տարածաշրջանում ձգտում է եղբայրության, այլ ոչ թե ազդեցության․ Էրդողան
11.02.2026 | 20:30
«Ստվերային գումարներ»․ Փաշինյանի նոր մեղադրանքը ՀԱԵ-ին, Մայր Աթոռը չի մեկնաբանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 20:13
Թադե Մարտիրոսյանը և Սուրեն Արզումանյանը կշարունակեն աշխատանքը բասկետբոլի Հայաստանի հավաքականներում
Բոլորը

ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանձնաժողովի պատգամավորների անունից նամակ է հղել Գերմանիայի Բունդեսթագի
գործընկերներին՝ նախորդ շաբաթ հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի տիկին Բուդդե,

Համբուրգաբնակ սոպրանո Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը փետրվարի 7-ին կայանալիք դրեզդենյան Semper Opernball կասեցվել է ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովի պահանջով, որը հրաժարվել է ելույթ ունենալ հայազգի երգչուհու հետ: Մշակույթի ոլորտում նման այլատյաց մոտեցումն անընդունելի է:

Այն ակնհայտ անարգանք է արվեստի նկատմամբ: Մշակույթը եղել և մնում է ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու,  նոր կամուրջներ կառուցելու ամենաարդյունավետ հարթակներից մեկը, որը չի ճանաչում քաղաքականություն, ազգային պատկանելություն: Այստեղ պետք է պահպանվեն բոլոր ազգերի և մշակույթների ներկայացուցիչ արվեստագետների նկատմամբ հարգանքը և հավասարությունը:

Բունդեսթագի մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում այս մտահոգիչ փաստին: Լիահույս ենք, որ դուք, լինելով ռասայական խտրականության և այլատյացության ցանկացած դրսևորման դեմ պայքարի ջատագովներ, հարցը կպահեք ձեր ուշադրության կենտրոնում»:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովը քաղաքական դրդապատճառներով հրաժարվել էր ելույթ ունենալ Ռուզան Մանթաշյանի հետ: