Կարծում եմ՝ նոր մահեր կլինեն, խոսակցություններ կան՝ տեսեք ինչեր են դեռ պայթեցվելու. Սեդա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական, գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը փաստաբան, Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի հետ

– Տիկին Սաֆարյա՛ն, օրերս տեղի ունեցավ ԱԱԾ նախկին տնօերնի հուղարկավորությունը, ըստ պաշտոնական վարկածի՝ կատարվածը ինքնասպանություն էր։ Հաշվի առնելով կրակված մոտ 40 պարկուճները, Կուտոյանի զբաղեցրած դիրքը՝ որքանո՞վ է այս վարկածը հավատ ներշնչում։

-Անկեղծ ասած, երբ որպես իրավաբան կարողանանք այն վերլուծել, պետք է գործի ամբողջ նյութերին տիրապետենք։ Բայց առաջին իսկ պահից եղած տվյալներն ու կողմնակի անձանց հայտնած տվյալները հաշվի առնելով՝ պետք է գործը մի քանի վարկածով քննվի, և գիտեմ, որ այդպես էլ ընթանում է։ Քննություն է տարվում՝ ինչպես ինքնասպանության հակելու, այնպես էլ սպանության, այլ հանցագործություն թաքցնելու վարկածով, և չորրորդ վարկած էլ, որքան գիտեմ, կա։ Սրանցից որն էլ հերքվի, պետք է այնպես արվի, որ հավատանք՝ դա է գործի իրական դրդապատճառը։

-Ներկա պայմաններում, այս իրավական համակարգով, իրավապահ մարմիններով հնարավոր կլինի՞ Գեորգի Կուտոյանի մահը բացահայտել։

– Ես այդքան էլ վստահ չեմ: Վերջերս մի քրեական գործ քննվեց՝ Վահե Պարազյանի գործը, որը կապված էր «Տաշիր գրուպի» Սամվել Կարապետյանի հետ, չկարողացան անգամ Սամվել Կարապետյանին հարցաքննել, չկարողացան Հայկազ Բաղմանյանին հարցաքննել: Եթե իրենք այդքան անկարող են, և դա ձևակերպեցին, որ իրենք զանգահարել են, բայց իրենց պատասխանել են, որ զբաղված են, և դրանով նրանք բավարարվել են, դա նշանակում է՝ Քննչական կոմիտեն պատրաստ չէ մեծ գործ քննելու։ Դառնալով Կուտոյանի թեմային, թող Աստված տա՝ սխալվեմ, բայց ես վստահ չեմ, որ կիմանանք ճշմարտությունը։ Ա՛յ, եթե Հայկ Հարությունյանի մասին իմանայինք ճշմարտությունը, մյուս երկու մահվան դեպքերը չէին ծնվի։ Դեռ խոսակցություններ կան, տեսեք՝ ոնց է պայթեցնելու, տեսեք՝ ինչեր են պայթեցվելու… Այսինքն՝ այնպիսի բաներ են լինելու, որոնք հասարակության մեջ հնչեղություն կունենան։

-Այսինքն չե՞ք բացառում, որ նոր մահեր կլինեն։

-Ես կարծում եմ, որ այո՛, իմ ընկալմամբ և այն, ինչ-որ լսում եմ շրջապատումս: Շատերն այսօր ակնկալում են, որ քաղաքական իրավիճակ կփոխվի, և մտածում են, որ այս ամենը կազդի դրա վրա, որովհետև հաճախ են ասում՝ թեժ աշուն է լինելու, թեժ ամառ է լինելու։  Բայց ես կուզեմ հանդարտվեն ու ամեն մեկն իր գործով զբաղվի: Մեր երկիրը չի գտնվում այն վիճակում, որ մենք այսպես ցնցումների մեջ գցենք իրար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան