Հուսով եմ, որ  Բուտրոս Ղալիի  անվան լսարանում ուսանողները նրա գաղափարների ոգով՝ կծառայեն և՛ Հայրենիքին, և՛ համամարդկային արժեքների առաջմղմանը. Նալբանդյան

Լուրեր

12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
Բոլորը

 

Էդվարդ Նալբանդյանի խոսքը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Բուտրոս Ղալիի անվան լսարանի բացմանը.

 

Հարգելի՛ պարոն Սիմոնյան,
Հարգելի՛ պարոն Բուզետո,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Սեպտեմբերի 1-ին գիտելիքի օրվա կապակցությամբ Երևանի պետական համալսարանում էի: Ուրախ եմ, նորից գալ մայր ԲՈՒՀ այս կարևոր առիթով՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացման կապակցությամբ։

Հատկանշական է, որ Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 25-ամյակի տարում մենք ևս մեկ անգամ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Բուտրոս-Ղալիի հիշատակին, ով եղել է 20-րդ դարի երկրորդ կեսի միջազգային հարթակի ամենահեղինակավոր անձանցից մեկը՝ կարկառուն պետական գործիչ և փայլուն դիվանագետ: Նա բախտորոշ ժամանակաշրջանում ստանձնեց Միավորված ազգերի կազմակերպության ղեկավարությունը, հմտորեն առաջնորդեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, անմնացորդ նվիրվածությամբ իր հարուստ գիտելիքներն ու փորձն ի սպաս դրեց աշխարհում խաղաղության ու անվտանգության հաստատմանը և բարեկեցությանը: Ես պատիվ եմ ունեցել անձամբ ճանաչելու այս բացառիկ մարդուն, շատ ջերմ բարեկամական հարաբերություններ եմ ունեցել, որի հետ հանդիպումներից մնացել են ամենավառ հիշողություններ:

Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցության ակունքները ևս կապված են Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան հետ, ով այդ ժամանակ գլխավորում էր այս գլոբալ կառույցը: Խորհրդանշական է, որ դրանից երկու տարի անց, Երևան իր այցելության ժամանակ, Բուտրոս Ղալին հյուրընկալվեց նաև Երևանի պետական համալսարանում։

Աշխարհաքաղաքական բեկումնային փոփոխությունների ժամանակաշրջանում, երբ միջազգային կառույցները փորձում էին արձագանքել նոր զարգացումներին և հակամարտությունների կանխարգելման ու հանգուցալուծման մեխանիզմներ ձևավորել, Բուտրոս-Ղալին առաջ քաշեց «Խաղաղության օրակարգ»-ի գաղափարը, որն անկասկած ավելի քան արդիական էր աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող հակամարտությունների համատեքստում: Համաշխարհային պատմության տարեգրության մեջ նա կմնա որպես գործիչ, որը պատրաստ էր առճակատվել խնդիրներին, չէր խուսափում դժվարություներից՝ փորձելով լուծումներ փնտրել բազում մարտահրավերների համար։ Որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ իր մանդատի սահմաններում, նա արեց իրենից կախված առավելագույնը՝ հանուն մարդկության անվտանգության, խաղաղության և բարօրության:

Հուսով եմ, որ այս լսարանում ուսանողները կստանան անհրաժեշտ գիտելիքներ և առաջնորդվելով նաև Բուտրոս Ղալիի գաղափարների ոգով՝ կծառայեն և՛ Հայրենիքին, և՛ համամարդկային արժեքների առաջմղմանը, փորձելով իրենց նպաստը բերել աշխարհում խաղաղության հաստատմանն ու կայուն զարգացմանը։