ՄԻՊ-ին դժգոհել են դպրոցում երեխաների նկատմամբ բռնության գործադրման դեպքով․ ուսուցիչը նկատողություն է ստացել

Լուրեր

14.07.2026 | 20:30
«Հոգով հարուստ» մարդը․ դատարանը Գագիկ Բեգլարյանի գործով առաջին վճիռն է կայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 20:22
Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը
14.07.2026 | 20:10
Սյունիքի մարզի Հացավան և Աշոտավան գյուղերում 36 ժամ ջուր չի լինի
14.07.2026 | 20:00
Ծառուկյանի ձերբակալմամբ՝ պարալիզացվել է ՀՀ տնտեսության մեծ հատված․ անգործ մնացին անգամ ՔՊ-ին ընտրած մարդիկ․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 19:49
«Կոմիտաս պարկ»-ի բնակարանների գազիֆիկացումը պետք է իրականացվի առանց լրացուցիչ վճարի․ հանձնաժողովի որոշում
14.07.2026 | 19:38
Թուրքիայի դատարանը Նեթանյահուի կալանքի օրդեր է տվել
14.07.2026 | 19:26
Բաքվի վերաքննիչ դատարանում փաստաբանները խնդրել են արդարացնել Դավիթ Մանուկյանին
14.07.2026 | 19:15
Հայրս մահից է պրծել. հրդեհ՝ «Թումանյան շաուրմա»-ի ծխատարի պատճառով․ բնակիչների ահազանգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 19:09
Բուլղարիան հայտարարել է Ուկրաինային աջակցող «կամավորների կոալիցիայից» դուրս գալու մասին
14.07.2026 | 19:00
Փաշինյանն ուղիղ ասել է՝ Ծառուկյա՛ն, կոտրելու եմ քո բիզնես-ողնաշարը․ սա քաղաքական պրոցես է, ոչ թե իրավական․ Դավիթ Խաժակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 18:49
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն
14.07.2026 | 18:32
«Վարչական դատարանը չի ընդունել «Տաշիր Կապիտալ»-ի հայցը՝ ՀԷՑ-ի 70% բաժնեմասի օտարման վերաբերյալ»
14.07.2026 | 18:19
Սևանի ափին գտնվող 2.5 հա հողատարածքը վերադարձվել է պետությանը. այն վարձակալել էր Կարապետ Գուլոյանը
14.07.2026 | 18:10
Քաղցրաշենում 13-ամյա աղջիկ է մահացել // Հայ գերիների վերաբերյալ համաժողով Բրյուսելում․ ԼՈՒՐԵՐ
14.07.2026 | 17:59
Telegram-ի հղումների t.me դոմեյնը դադարել է գործել ամբողջ աշխարհում
Բոլորը

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը  Հայաստանի մարզերից մեկի դպրոցներից մեկում ֆիզկուլտուրայի ուսուցչի կողմից 6-րդ դասարանում սովորող իր որդու և դասընկերների նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելու հարցը կարգավորելու համար:

«Քաղաքացու դիմումի համաձայն՝ ծնողները ուսուցչի պահվածքի մասին տեղյակ են պահել դպրոցի տնօրենին, որը հավաստիացրել է, որ կուսումնասիրի խնդիրը և միջոցներ կձեռնարկի, սակայն որևէ միջոց չի ձեռնարկել:

Հաշվի առնելով բողոքով բարձրացված խնդրի կարևորությունը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչներն այցելել են տվյալ դպրոց և խնդիրը քննարկել դպրոցի տնօրենի, մարզպետարանի ներկայացուցչի, 6-րդ դասարանի դասղեկի, դասարանի 28 աշակերտների, նրանց ծնողների, ինչպես նաև ենթադրյալ բռնություն գործադրած ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ:

Քննարկմանը ներկա բոլոր ծնողները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների ներկայությամբ պնդել են, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը ֆիզկուլտուրայի դասերի ժամանակ պարբերաբար բռնություն է գործադրել երեխաների նկատմամբ: Պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել 6-րդ դասարանի թվով 28 աշակերտների հետ, որի ընթացքում երեխաները հաստատել են իրենց նկատմամբ բռնության դեպքերը, ինչպես նաև նշել են տվյալ ուսուցչի կողմից բռնության այլ դեպքերի մասին, որոնց վերաբերյալ ծնողները տեղեկացված չեն եղել:

Դպրոցի 6-րդ դասարանի աշակերտների և նրանց ծնողների հայտնած տեղեկությունների կապակցությամբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակներում գրություններ են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն և մարզպետարան:

Պաշտպանը գրությամբ մարզպետարանից պարզաբանումներ է պահանջել բարձրացված հարցի կապակցությամբ, իսկ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված գրությամբ բարձրացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում նկարագրված հանգամանքները ստուգելու հարցը:

Քննարկման արդյունքում դպրոցի տնօրենի հրամանով ուսուցչին ոչ վայել պահվածքի համար ֆիզկուլտուրայի ուսուցչի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը և դասերի բնականոն ընթացքը չխաթարելու նպատակով 6-րդ դասարանի ֆիզկուլտուրայի դասաժամերը դասավանդելու համար այլ  ուսուցչի է փոխանցվել։ Միաժամանակ, մարզպետի կողմից դպրոցի տնօրենին հանձնարարվել է դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ տանել համապատասխան բացատրական աշխատանքներ՝ դպրոցում բացառապես մանկավարժական մեթոդներ կիրառելու և ուսումնական գործընթացի բնականոն ընթացքը խստագույնս պահպանելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում: