Մակրոն. «Թուրքիան պետք է վերջ դնի Լիբիա սիրիացի զինյալներ ուղարկելուն»

Լուրեր

13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
Բոլորը

Բեռլինում անցկացվել է միջազգային համաժողով` նվիրված Լիբիայում իրավիճակի կարգավորմանը։ Լիբիայի հակամարտության կողմերից և Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդներից բացի, համաժողովին մասնակցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս–Սիսին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և մի շարք պետությունների ներկայացուցիչներ. գրում է ermenihaber-ը:

Համաժողովին ելույթ ունեցած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիան պետք է վերջ դնի Լիբիա սիրիացի զինյալներ ուղարկելուն:

«Ստիպված եմ ասել, թե ինձ ինչքան է անհանգստացնում սիրիացի և օտար զինյալներ ուղարկելը Տրիպոլի: Պետք է վերջ դրվի սրան: Նրանք, ովքեր կարծում են, որ օգուտ են ստանալու դրանից, չեն էլ գիտակցում, թե ինչ ռիսկի տակ են դնում իրենց ու մեզ»,- ասել է Մակրոնը:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Թուրքիան Սիրիայում իր հովանավորյալ զինյալ խմբերին ուղարկում է Լիբիա՝ նրանց Թուրքիաի քաղաքացիություն տալու կամ բարձր աշխատավարձի դիմաց: Այս լուրերը հերքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Թուրքիան պաշտոնապես հայտնել է միայն 35 թուրք զինվորականների Թրիպոլի ուղարկելու մասին: Ըստ հայտարարության՝ նրանք պետք է համակարգեն Լիբիայի ազգային համաձայնության կառավարության զինված ուժերի գործողությունները՝ ընդդեմ Լիբիայի ազգային բանակի: