Հայտնի է Ստամբուլի հայկական «Սանասարյան հան» շենքի ճակատագիրը

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2019թ. Թուրքիայում վճռաբեկ դատարանը Ստամբուլում գտնվող հայկական «Սանասարյան հանի» (Սանասարյան տան) սեփականության իրավունքը պետությանը վերադարձնելու որոշում էր կայացրել: Այսպիսով շենքն այսուհետև պատկանելու էր Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը. գրում է ermenihaber-ը:

Սակայն վերջին շրջանում թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` հայկական պատմական այդ շինությունը շուտով շահագործվելու է որպես 5 աստղանի հյուրանոց:

Նշվում է, որ շենքի վերականգնման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել մի կազմակերպություն, որը 35 տարով որպես հյուրանոց շահագործելու իրավունք է ստացել:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` այս շենքում են հարցաքննվել և բռնաճնշումների ենթարկվել Հանրապետական Թուրքիայի քաղաքական կարկառուն ընդդիմադիր գործիչները, ինչպիսիք են 1960-70-ականների ձախակողմյան շարժման առաջնորդներից Դենիզ Գեզմիշը, թուրք գրող, երգիծաբան Ազիզ Նեսինը, թուրանական գործիչ համարվող Նիհալ Աթսըզը, կոմունիստ գրող Նազըմ Հիքմեթը, Վեդաթ Թյուրքալըն և ուրիշներ:

Հիշեցնենք, որ «Սանասարյանի հանը»  կառուցվել է Ստամբուլում 1881թ. Էրզրումցի հայ վաճառական և բարերար Մկրտիչ Սանսարյանի կողմից: Շենքը նպատակ է ունեցել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել:

Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո հայոց պատրիարքին: Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո 1930-ականների երկրորդ կեսին այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը:

2018թ. Ստամբուլի Սիրքեջի շրջանում գտնվող «Սանասարյան հանը» հայ համայնքին վերադարձնելու վերաբերյալ դատական որոշում էր կայացվել:

Դատական գործի առաջին փուլում Ստամբուլի թիվ 13 հիմնական դատարանը մերժել էր հայ համայնքին, ինչից հետո պատրիարքարանը դիմել էր վճռաբեկ դատարան ու շահել դատական գործը:

Հիմնադրամների գլխավոր վարչության պահանջով, սակայն, դատական որոշումը բեկանվել էր և կրկին այն պատկանում էր Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը: