Սա հոյակապ բիզնես է, գնացեք, սպանդանոցներ կառուցեք․ Վիկտոր Ենգիբարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն անդրադարձավ Կառավարության դիմաց մսավաճառների բողոքի ակցիային։ Նա նկատեց, որ այս պահին տասնյակ քաղաքացիներ Կառավարության դիմաց բողոքում են սպանդանոցների հետ կապված փոփոխություններից։

«Մենք առաջիկայում էլ ունենալու ենք բարեփոխումներ, որոնք որ առաջացնելու են մեր հանրության այս կամ այն շերտի դժգոհությունը։ Պետք է հասկանանք, որ այս բարեփոխումներն անում ենք ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկը բիզնես-շահեր ունի, ինչ-որ մեկն առանձնակի շահեր ունի ու մարդկանց ստիպված փողոց է հանում, այլ նրա համար, որ ի վերջո, մենք փոխվենք ու զարգանանք»,- ասաց Ենգիբարյանը։

Նա նկատեց, որ շատերն ասում են՝ սպանդանոցների քանակը բավարար չէ, ըստ նրա, սա շատ լավ նորություն է, քանի որ տեղ կա մարդկանց ներդրում անելու, ունենալու սեփական սպանդանոց։

«Սա հոյակապ բիզնես է, ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, որոնք մտածում են, որ իրենք միջնորդությունից գումար են կորցնելու, մտածեն այլ բիզնեսի մասին, գնան և սպանդանոցներ կառուցեն»,- ասաց Վիկտոր Ենգիբարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։