Պետք է դեմքով շրջվենք դեպի գյուղացին. Սպառողների միության նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
Բոլորը

Ժողովրդի հետ այսպես չի կարելի վարվել՝ առանց պատրաստելու որոշում կայացնել, որը վատացնում է մարդկանց պայմանները: Կառավարության դիմաց մսավաճառների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ Factor.am-ի հետ զրույցում ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

«ՍԱՏՄ կոչված կազմակերպությունը, որի խորհրդի անդամ եմ ես, ու ես լսում եմ մամուլից, որ կայացել է քննարկում: Սա անընդունելի է, բոլոր օրենքների խախտում է՝ Օրհուսի կոնվենցիայից սկսած: Մարդն իր առողջության հետ կապված հարցերին պետք է մասնակից լինի՝ ոչ միայն տեղեկացված, այլ մասնակից»,- նշեց նա:

Անդրադառնալով հանրապետության առկա սպանդանոցների թվին՝ Արմեն Պողոսյանն ասաց՝ կեղծ տեղեկություն են տրամադրել: «Հայտարարում են, որ 24 սպանդանոց կա, այսօր եմ նայել ՍԱՏՄ-ի կայքը. 16 հատ սպանդանոց կա, որոնցից 2-ը սեփական են և չեն ընդունում մորթ, 2-ը՝ թռչնի համար են: Ինֆորմացիան կեղծ է»,- պնդեց Սպառողների միության նախագահը:

Արմեն Պողոսյանն ասաց՝ եթե գյուղացուն անելանելի իրավիճակում ենք դնում, ինչպե՞ս է զարգանալու երկիրը. «Մի ժամանակ կար լոզունգ՝ դեմքով դեպի գյուղը: Մենք պետք է դառնանք դեմքով դեպի գյուղը: Այդ մարդիկ ապահովում են մեր սնունդը, մեր տնտեսությունը: Փոխանակ 2 կով ունեցողին նպաստենք, որ դարձնի 4, պայմաններ ենք ստեղծում, որ մորթի կամ օտարի, ազատվի և արտագաղթի»:

Մանրամասները՝ տեսանյութում: