Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարություն է արել Հրանտ Դինքի ու Սևակ Բալըքչըի գործով դատավարությունների մասին

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Թուրքիայում սպանված Սևակ Բալըքչըի ու Հրանտ Դինքի գործերով դատավարություններին. փոխանցում է ermenihaber-ը:

Պատրիարքարանը գոհունակություն է հայտնել Բալըքչըի սպանության գործով կայացված դատավճռի կապակցությամբ բայց և նշել, որ Դինքի սպանության հարցում արդարության որոնումները դեռևս արդյունք չեն տալիս:

Հիշեցնենք, որ ազգությամբ հայ Սևակ Բալըքչըն զինծառայության ժամանակ՝ 2011-ի ապրիլի 24-ին, սպանվել էր իր ծառայակից Քվանչ Աղաօղլուի կրակոցից: Վերջինս դատապարտվել է 17 տարվա ազատազրկման:

Պատրիարքարանի հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«2011 թվականի ապրիլի 24-ին զինվորական ծառայության ժամանակ դաժանաբար սպանված Սևակ Բալըքչըի գործով դատավարությամբ կայացված վճիռը մասամբ հագեցրել է մեր արդարության կարոտը:

Չնայած այս որոշումով հնարավոր չէ հետ բերել Սևակին՝ այնուամենայնիվ հանցանքի արձանագրումն ու արդարադատության կողմից հանցագործին արժանի պատիժ տալը մեր երկրի արդարադատության համակարգի համար հուսադրիչ է:

Այս արդյունքի համար շնորհավորում ենք Սևակ Բալըքչըի ընտանիքին, փաստաբաններին ու մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին, որոնք իրավական դաշտում երկար պայքար մղեցին:

Այս արդյունքը շատ կարևոր է այն առումով, որ այսուհետև այս երկրում ռասիզմի հողի վրա սպանություններ ծրագրող ու իրականացնող անհատներն ու խմբերը, որոնք համոզված են, որ անպատիժ են մնալու, կփոխեն իրենց համոզմունքը: Այս առիթով ևս մեկ անգամ մեր աղոթքն ենք հղում դեպի երկինք Սևակ Բալըքչըի հոգու հանգստության համար և Աստծուց մխիթարություն հայցում նրա ընտանիքի ու բարեկամների համար:

Այն հույսով, որ Հրանտ Դինքի դատավարության մասով ևս նման որոշում պետք է կայացվի, նրա սպանության 13-րդ տարելիցի կապակցությամբ ևս մեկ անգամ բարձրաձայնում ենք արդարության մեր պահանջը:

Այն համոզմամբ, որ արդեն ժամանակն է, որ ամբողջ աշխարհի աչքի առջև շարունակվող արդարության այս որոնումն ավարտվի, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ուշացած արդարադատությունը արդարադատություն չէ և ցանկանում ենք հուսալ, որ այս դատավարության արդյունքում կայացվելիք որոշումը հպարտության առիթ լինի Թուրքիայի արդարադատության համար:

Սիրելի Հրանտի մահվան օրը՝ հունվարի 19-ին, մեր բոլոր եկեղեցիներում աղոթք պետք է հղենք առ Բարձրյալ՝ հանգուցյալի հոգու հանգստության համար: Այս առիթով սգակիր կնոջը՝ Ռաքելին, երեխաներին և եղբայրներին հայտնում ենք մեր ցավակցությունը և մխիթարական աղոթքները»: