ՊԵԿ-ԵՄ համագործակցությամբ աշխատաժողով` ՊԵԿ-ում

Լուրեր

02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Պետական եկամուտների կոմիտեն Եվրոպական միության հետ համատեղ հունվարի 20-22-ը ՊԵԿ աշխատակիցների համար նախաձեռնել է աշխատաժողով:

«Եվրոպական միության լավագույն փորձը հարկային օրենսդրության պահպանման ռիսկերի բացահայտման, որոշման, գնահատման ընթացակարգերի և մեթոդների» թեմայով աշխատաժողովն իրականացվում է ԵՄ տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիքի (TAIEX) շրջանակում և նախատեսված է ՊԵԿ ավելի քան 30 աշխատակիցների վերապատրաստման համար: Մասնակցում են նաև ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ:

Երեք օրերի ընթացքում ԵՄ փորձագետները ներկայացնելու են ռիսկերի բացահայտման, հարկային օրինապահությանն ուղղված ռիսկերի կառավարման ընթացակարգերի և միջազգային համագործակցության միջոցով հարկային օրինապահության մակարդակի բարելավմանն առնչվող լավագույն փորձը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը նշել է, որ հարկերի պարտաճանաչ վճարման մակարդակի բարձրացումը կոմիտեի օրակարգի առաջնահերթություններից է. «Դա հարկային պոտենցիալը բացահայտելու և ներքին ռեսուրսներն ու չբացահայտված ներուժը մոբիլիզացնելու լավագույն միջոցն է, որը կարող է նպաստել երկրում արդար, հավասարակշռված հարկային համակարգի ձևավորմանը: Հետևաբար, ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգի ներդրումը հիմնարար դեր է խաղում հարկային ծառայության առաքելության իրականացման գործում»: Միքայել Փաշայանը վստահեցրել է, որ ՊԵԿ-ը շարունակելու է էլեկտրոնային ծառայությունների ներդրումը համակարգում և կարևորել է վերլուծական ներուժի ու գործիքների ընդլայման` վերջին տարիների տեմպերը:

Աշխատաժողովի մասնակիցները նաև գործնական օրինակներով ծանոթանալու են ռիսկերի արդյունավետ կառավարման վերլուծական գործիքներին, քրեական ոլորտում ռիսկերի կառավարմանը և ստուգման ավարտից հետո վերլուծությունների իրականացմանը»,- ասված է հաղորդագրությունում: