Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը պաշտպանում է երկրի հեղափոխական պահակազորին

Լուրեր

06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին պաշտպանում է երկրի զինված ուժերին. գրում է amerikayidzayn.com-ը:

Ուկրաինական մարդատար օդանավը սխալմամբ կործանելու դեպքի առնչությամբ իր ելույթում հոգևոր առաջնորդն ասել է, թե Հեղափոխական պահակազորը «պահպանել է Իրանի անվտանգությունը»: Օդանավը խոցելուց հետո Իրանում սկսված բողոքի ցույցերից հետո, Թեհրանում անցկացված զանգվածային աղոթքի ժամանակ այաթոլլան հանդես է եկել «ազգային միասնության կոչով» և հայտարարել, թե Իրանի «թշնամիները և նրա դաշնակիցները» օդանավի կործանման փաստն օգտագործում են գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից ուշադրությունը շեղելու նպատակով:

«Մեր թշնամիներն այնքան ուրախ են, որքան մենք` տխուր», ասել է Այաթոլլահ Ալի Խամենեին 2012 թվականից ի վեր առաջին անգամ իր կողմից անցկացված զանգվածային աղոթքի ժամանակ:

Իր ելույթում Խամենեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն անվանել է «չարք», Թրամփին` «ծաղրածու»:

Նա կեղծ խոսքեր է համարում Իրանի ժողովրդին աջակցելու մասին Վաշինգտոնի հայտարարությունը ու ավելացնում, որ Միացյալ Նահանգները իր համար հարմար պահի կարող է «թունավոր սրով խոցել Իրանի ժողովրդին»:

Նրա խոսքերով, Իրաքում ամերիկյան բազաները խոցած հրթիռները «ապտակ էին ԱՄՆ-ի դեմքին»: Ղուդիս ուժերը, որոնց ԱՄՆ-ը համարում է ահաբեկչական, Իրանի հոգևոր առաջնորդը անվանում է «մարդասիրական կազմակերպություն», իսկ Սոլեյմանիի հուղարկավորութունը` «շրջադարձային կետ` Իրանի պատմության մեջ»: