Պոլսո պատրիարքարանը պարզաբանում է ներկայացրել Տ. Սահակ Բ պատրիարքի աղմկահարույց հարցազրույցի վերաբերյալ

Լուրեր

06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2010 թվականի հունվարի 2-ին թուրքական «Akşam» թերթը հրապարակել էր Պոլսո նորընտիր Սահակ Բ պատրաիրքի հետ արված մի հարցազրույց, որտեղ արտահայտված մտքերը սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում բուռն քննարկման առիթ էին դարձել և նորընտիր պատիարքը հայտնվել էր քննադատությունների թիրախում. գրում է ermenihaber-ը:

Եվ ահա Պոլսո պատրիարքության դիվանը հայտարարությամբ է հանդես եկել լուսաբանելու համար հարցազրույցի ընթացքում Տ. Սահակ Բ պատրիարքի հնչեցրած մտքերը։ Պարզաբանման մեջ մասնավորապես նշվում է, որ հարցազրույցը տևել է մոտ քառասուն րոպե և բազմաթիվ մանրամասնություններ և բացատրություններ տեղ չեն գտել հրապարակման մեջ։ Խմբագիրը իր հայեցողությամբ է հարցազրույցի ոճը ընտրել։ Հարցերի և պատասխանների ամբողջական հերթականությունը չպահպանելու արդյունքում էլ առաջ են եկել որոշ թյուրըմբռնումներ և շատ դեպքերում բարձրաձայնված գաղափարներն ու մտքերը իմաստազրկվել են։

Օրինակ՝ հայկական սփյուռքի և թուրքահայության հարաբերությունների մասին հարցմանն ի պատասխան նորընտիր պատրիարքն ասել է. «Թուրքիայի հայերը, ի տարբերություն սփյուռքի և Հայաստանի հայերի, երրորդ մի հատված են կազմում։ Վարչական և տնտեսական տեսակետից հայկական սփյուռքը մեզ հետ կապ չունի. մենք ինքնաբավ ենք»։

1915թ. Հայոց ցեղասպանության համատեքստում հարցերին տրված պատասխանների առնչությամբ պատրիարքության դիվանի պարզաբանման մեջ արտահայտվում է այն միտքը, որ սա գերզգայուն հարց է, որի պատասխանը պետք է հավասարակշռված և ներդաշնակ լինի, և մարդիկ ոչ թե պետք է ակնկալեն լսել իրենց ուզածը, այլ այն ինչ կարող են ասել այդ պայմաններում Պոլսո պատրիարքները։

Սահակ Բ պատրիարքը շեշտել է նաև այն հանգամանքը, որ 100 տարի առաջ տեղի ունեցած մեծ ողբերգություններից հետո այս հողերից հեռացած մարդիկ իրենց ինքնությունը պահպանելու համար կառուցել են ցեղասպանության գիտակցությունը, իսկ Թուրքիայում մնացած հայերը շարունակել են ապրել թուրքերի հետ և միասին ապրելու փորձառություն են ձեռք բերել։ Այս առումով Սահակ Բ պատրիարքի գնահատմամբ թուրքահայերը յուրահատուկ հայեր են աշխարհի մեջ։