Երևանում տեղի կունենա Արցախի ԱԺ-ի և ՀՀ-ի ԱԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը
Քաղաքականություն
17.01.2020 | 17:39Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Աշոտ Ղուլյանի գլխավորած՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունը մեկնել է Երևան՝ մասնակցելու հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանում կայանալիք համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին։