«Հայաստանի մեդիաշուկայում շրջանառվում են բավական մեծ ծավալի ստվերային և ոչ օրինական գումաներ»․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 19:45
Արթուր Հովհաննիսյանը հեռացավ վարչության նիստից, թեև Փաշինյանը դեռ ներսում է
02.07.2026 | 19:40
Արթուր Հովհաննիսյանը` խմբակցության ղեկավար ընտրվելու իր շանսերի մասին
02.07.2026 | 19:38
Երկրաշարժ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս
02.07.2026 | 19:30
Կիևն է կանգնած «Հյուսիսային հոսքերի» պայթյունի հետևում․ Գերմանիայի դատախազություն
02.07.2026 | 19:21
Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կկալանավորվեն․ 200 մլն դրամ կիրառված գրավը դարձել է պետական եկամուտ
02.07.2026 | 19:10
Դիակի վրա կարող ա մարդուն բռնես՝ գնան արդարանան, դուրս գան․ Փաշինյանը՝ դատական համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:00
Եթե Ալիևն անկեղծորեն խաղաղություն է ուզում, պիտի դադարեցնի «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Նախագահն ընդունել է Ալեն Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Ամենատարբեր աստիճանի տափակության հարցեր եք տալիս, ցուցիչ է՝ ինչքանով եմ ես բռնակալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:52
Էս շենքում աշխատելու է ժողովրդի ընտրած մարդը, ուզում է` եռագլուխը թռնի վերև, իջնի ցած. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:49
ԵՄ դատարանը հաստատել է Google-ի ավելի քան 4 միլիարդ եվրոյի տուգանքը
02.07.2026 | 18:42
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:32
Արտահանումը խթանող գործակալություն կստեղծենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:26
Դամասկոսի կենտրոնում սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ զոհեր կան
02.07.2026 | 18:18
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Բոլորը

Խորհրդարանը պատրաստվում է փոխել աուդիովիզուալ լրատվամիջոցների խաղի որոշ կանոններ, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում խոսեց մեդիագովազդի մոնոպոլիզացված լինելու ու կոռուպացված հեռուստատեսությունների մասին։

«Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը Factor.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե համաձա՞յն է մեդիագովազդի մոնոպոլիզացված լինելու ու կոռուպցիոն հեռուստատեսությունների մասին վարչապետի հնչեցրած գնահատականների հետ՝ ասաց. «Միանշանակ է, որ Հայաստանի մեդիաշուկայում շրջանառվում են բանավական մեծ ծավալի ստվերային և ոչ օրինական ճանապարհով կուտակված գումարներ, որոնք որևէ կերպ չեն երևում տարբեր հաշվետվություններում, բայց, փաստորեն, ապահովում են մի քանի լրատվամիջոցների գոյատևումը: Դա, իհարկե, նախ՝ լսարանի շահերի խախտում է, որովհետև քաղաքացիները, որոնք օգտվում են մեդիածառայություններից, բոլոր իրավունքներն ունեն իմանալու, թե ինչի՞ հաշվին է այս կամ այն արտադրանքը թողարկվում, որպեսզի կարողանան նաև հետևություններ անել՝ վստահե՞լ այդ արտադրանքին, թե՞ ոչ»։

Ըստ փորձագետի՝ շատ կարևոր է նաև գովազդային շուկայի կարգավորումը, որը սպիտակ դաշտ կբերի շրջանառվող միջոցները, ինչպես նաև կապահովի լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկությունը, «որը կարևոր հանգամանք է լրատվամիջոցների՝ հասարակական կարծիքի վրա ազդեցության առումով»։

Նավասարդյանի խոսքով՝ այդ ուղղությամբ կան որոշ նախնական նախաձեռնություններ: Թե որքանով դրանք հաջողված կլինեն և արդյունավետ, կյանքը ցույց կտա։

Փորձագետի խոսքով՝ լրատվամիջոցները գովազդի տեսքով տարեկան 18-19 մլն դոլար գումար են ստանում: «Պետք է այնպես անել, որ դա բաշխվի ոչ թե թիրախավորված և հատուկ առանձնացված լրատվամիջոցների միջև, ինչին նպաստում են և՛ դիտողականության չափումները տարբեր հաղորդումների, և՛ կենտրոնացված բաշխումը»:

Ըստ Նավասարդյանի՝ չափումները և գումարի կենտրոնացված բաշխումը չպետք է ծառայի առանձին լրատվամիջոցների շահերին, այլ հավասարապես սպասարկի բոլորին: «Այդ ուղղությամբ կարելի է նույնիսկ որոշ պրակտիկ քայլերով հարցի լուծումը գտնել»,- ասաց նա՝ հավելելով. «Միանշանակ չեն բոլոր լուծումները, որոնք այսօր քննարկվում են: Մասնավորապես, ինձ համար վիճահարույց է հարցը, որ Հանրային հեռուստաընկերությանը նույնպես կարելի է թույլատրել գովազդ վաճառել»:

Հայտնի է, որ «Դուխով Հայաստան» կեղծ էջի գործով մոտ մեկ տարի նախաքննություն է գնում ու մեղադրյալի կալանքը փոխվեց, իսկ «Դիանա Հարությունյան» ֆեյքի գործով դեռ նորություն հայտնի չէ: Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այսօր ֆեյքնյուզի դեմ կառավարության պայքարը՝ Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Եթե ֆեյքնյուզի դեմ պայքարը սահմանափակվելու է առանձին ֆեյքերի դեմ պայքարով, բնականաբար, դա ոչ մի արդյունք չի տալու: Դա միջազգայնորեն տարածված երևույթ է, և պետք է փորձել պայքարել հենց երևույթի դեմ, ոչ թե առանձին դրսևորումների: Դա այն ծավալն է ստացել, որ առանձին կետային հարվածներով «թշնամուն» չես հաղթի»:

Նրա խոսքով՝ ֆեյքնյուզը բացառել հնարավոր չէ այսօրվա պայմաններում, և միակ արդյունավետ միջոցը ֆեյքնյուզի դեմ պայքարելու վստահելի լրատվամիջոցներ ստեղծելն է:

«Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի մեդիադաշտ, որը կարողանա թուլացնել ֆեյքնյուզի ազդեցությունը հասարակական կարծիքի վրա, որն այսօր բավական մեծ է»,- ասաց Նավասարդյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան