Լոզանում շարունակվում են ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերը. 1, 5 կմ արագավազքում իր ունակությունները կդրսևորի Հայաստանի ներկայացուցիչ
Հունվարի 19-ին 1, 5 կմ արագավազքում իր ունակությունները կդրսևորի Հայաստանի ներկայացուցիչ, Աշոցքցից 16-ամյա մարզիկ Սպարտակ Ոսկանյանը: Նա հունվարի 21-ին կպայքարի 10 կմ մրցատարծության դասական ոճում:
Լոզանում, նախորդ խաղերի համեմատ, մասնակից երկրների քանակը ութով ավելի է: Այս միջոցառմանը հայտավորվել են 79 երկրների ազգային օլիմպիական կոմիտեների 14-18 տարեկան 1872 մարզիկ-մարզուհիներ:
Պատանեկան սպորտի համաշխարհային ստուգատեսը կավարտվի հունվարի 22-ին:
Նկարում ` Սպարտակ Ոսկանյանը