Հրանտ Դինքի մահվան 13-րդ տարելիցը կոգեկոչվի Թուրքիայի և աշխարհի մի շարք քաղաքներում

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Պոլսահայ անվանի մտավորական, հրապարակախոս, Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան 13-րդ տարելիցի առթիվ Թուրքիայի և աշխարհի մի շարք քաղաքներում հիշատակի միջոցառումներ կանցկացվեն. գրում է ermenihaber-ը:

Դինքի սպանության օրը՝ հունվարի 19-ին, հիշատակի միջոցառում կանցկացվի հենց դեպքի վայրում՝ «Ակոս» թերթի նախկին խմբագրատան շենքի դիմաց։ Նույն օրը հոգեհանգստի և ոգեկոչման արարողություններ կկազմակերպվեն նաև Բալըքլըի հայկական գերեզմանատանը և Բաքըրքյոյի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Հունվարի 19-ին Ստամբուլի տարբեր վայրերում, այդ թվում՝ «Արաս» հրատարակչության «Եսայան» սրահում, կկազմակերպվեն նաև Հրանտի հիշատակին նվիրված հանդիպում-քննարկումներ, իսկ «Ոմանք» հայկական երաժշտական խումբը Բեյօղլուում հանդես կգա Հրանտի հիշատակին նվիրված համերգով։

Հիշատակի և ոգեկոչման արարողություններ կկազմակերպվեն նաև մայրաքաղաք Անկարայում, Իզմիրում, Բոդրումում։ Թուրքիայից բացի հունվարի 18-ին և 19-ին Հայաստանից և Թուրքիայից ժամանած հյուրերի մասնակցությամբ հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն նաև Անգլիայում (Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի), ԱՄՆ-ում (Հարվարդ, Լոս Անջելես), Գերմանիայում (Բեռլին, Ուլմ, Աուգսբուրգ), Կանադայում (Օտտավա, Մոնռեալ), Նիդերլանդներում (Ամստերդամ) և Ավստրայում (Վիեննայի Սուրբ Հռիփսիմե հայական եկեղեցի)։

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ․ հունվարի 19-ին՝ «Ակոս» թերթի խմբագրատան մուտքի մոտ։ Սպանությունից անցել է արդեն ուղիղ 13 տարի, բայց դեպքի առթիվ հարուցված դատական գործը դեռ չի ավարտվել։ Դինքի սպանության հրահրման և կազմակերպման մեջ մեղադրվում են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։