Աշխատունակների նկատմամբ վերաբերմունքն այնպիսին պետք է լինի, որ նրանց քաջալերենք՝ ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.06.2026 | 10:50
Բերնարդու Սիլվան կտեղափոխվի «Ռեալ». աղբյուր
12.06.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 12-ի դրությամբ
12.06.2026 | 10:33
Էրլինգ Հոլանդն ԱՄՆ-ում ներկա է եղել NHL-ի եզրափակիչին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 10:23
Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշում չկա
12.06.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինն աճել է 2.66%-ով և կազմել 4173.20 դոլար
12.06.2026 | 10:06
Խուզարկություն ԲՀԿ ցուցակում ընդգրկված Արեգնազ Մանուկյանի բնակարանում. նա հրավիրվել է ՔԿ
12.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
12.06.2026 | 09:50
ԱԱ-2026․ Հարավային Կորեան կամային հաղթանակ տարավ Չեխիայի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 09:49
Վարչապետը կգտնվի մեկօրյա արձակուրդում
12.06.2026 | 09:47
Իլոն Մասկը կդառնա աշխարհի առաջին տրիլիոնատերը
12.06.2026 | 09:35
Թրամփը չեղարկել է Իրանի դեմ հարվածները և հայտարարել շուտով համաձայնագրի ստորագրման մասին, որին «աջակցում է Իրանի գերագույն առաջնորդը»
12.06.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.06.2026 | 01:05
ԱԱ-2026․ Երեք կարմիր քարտ ու տանտերերի հաղթանակ՝ բացման խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 01:02
Բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ողջ իրավական գործիքակազմը. Իվետա Տոնոյան
12.06.2026 | 00:20
Ինչ է սահմանում ԸՕ-ն առանձին տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում․ ԲՀԿ-ն կորցնում է 213 քվե, եթե վերաքվեարկություն չլինի
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սոցիալական համակարգին՝ նշելով, որ այն մարդկանց այդքան էլ աշխատանքի չի դրդում: Վարչապետն ասաց՝ սոցիալական համակարգի վերաբերյալ քննարկումներ են իրականացվում:

«Նախնական մակարդակում կոնկրետացրել ենք հայեցակարգային մոտեցումները, թե ինչ պետք է անենք»,- ասաց նա՝ ընդգծելով, որ համակարգի վերջնական ձևավորման շուրջ աշխատանքներին պետք է ներգրավվեն արդեն այլ գերատեսչություններ:

«Մենք արձանագրեցինք, որ սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան Հայաստանի Հանրապետությունում այն մարդիկ, ովքեր աշխատունակ չեն, ունեն սահմանափակումներ, օբյեկտիվորեն չեն կարող իրենց կարիքները հոգալ, իսկ աշխատունակների նկատմամբ վերաբերմունքը այնպիսին պետք է լինի, որ նրանց քաջալերենք, որ ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել, քան թե ավելի շատ շահագրգռված լինեն չաշխատել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջարկվող համակարգը բարդ է, նախնական է, դեռ պետք է քննարկվի, և այն ընտանիքներն ուշադրության պետք է արժանանան, որտեղ երեխաներ կան, ընտանիքների կրթական կարիքները կարևորվեն: Վարչապետը կարևորեց նաև հանրության հետ քննարկումները՝ նշելով, որ հանրությունն իրենց հետ զուգընթաց պետք է քայլի:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ ասաց, որ երեկվա քննարկման արդյունքները տարածել են և շարունակում են տեղեկատվություն տրամադրել:

«Մասնագիտական և ոչ մասնագիտական հանրույթի հետ քննարկումները պետք է շարունակվեն հենց մշակման փուլում»,- հավելեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան