Լավ եմ արել, դա իմ առավելությունն է․ բանավեճ՝ Սիսակ Գաբրիելյանի և Սերգեյ Բագրատյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվում է Առևտրի և ծառայությունների մասին օրենքում, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և Տեղական տուրքերի և վճարների մասին օրենքում փոփոխությունների փաթեթը։

Նախագծի քննարկման ժամանակ վեճ ծագեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջև։

Սիսակ Գաբրիելյանը, արձագանքելով Սերգեյ Բագրատյանի խոսքին, ասաց, որ ինքն ուրախ է, որ երիտասարդ է։ «Շատ ուրախ եմ, որ պատգամավոր եմ դարձել գործունեություն չծավալելով։ Չունեմ ՀԷԿ-եր, չունեմ այլ բիզնեսներ, ինչ-որ սեփականատեր չեմ և այլն, և այլն, դա ինձ համար, կարծում եմ, միայն առավելություն է։ Շնորհակալ եմ ևս մեկ անգամ ընդգծելու համար»,- ասաց Գաբրիելյանը։

Բագրատյանն էլ արձագանքեց, որ ինքն ուրախ է, որ նա երիտասարդ եք։ «Վստահ եղեք, դա մեծ առավելություն է։ Ես չեմ հասկանում՝ ի՞նչ եք ուզում ասել՝ ՀԷԿ և այլն․․․»,- ասաց Բագրատյանը։

Նրա խոսքին արձագանքեց Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, թե ինքն էլ չի հասկանում, թե ինչ է ուզում ասել՝ գործունեություն չեք ծավալել՝ դարձել եք պատգամավոր։ «Լավ եմ արել, դա իմ առավելությունն է»,- նշեց Գաբրիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։