Հայկ Մարությանը Էդմոն Մարուքյանին և Դավիթ Խաժակյանին առաջարկում է հերքել կեղծ պնդումները կամ փաստեր ներկայացնել

Լուրեր

21.05.2026 | 16:50
ՌԴ-ն դիտավորյալ ուկրաինական ԱԹՍ-ները վերահասցեագրում է Բալթյան երկրներ․ Լիտվայի ԱԳ նախարար
21.05.2026 | 16:40
Մակրոնը Ալիևի հետ զրույցում վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
21.05.2026 | 16:35
Արտաշատի մշակույթի տունը Փաշինյանի համար հատուկ դիմավորման արարողություն էր կազմակերպել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 16:24
Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները քննարկել են հարկային նոր հայեցակարգին առնչվող հարցեր
21.05.2026 | 16:12
Տոպուրիա․ «Եթե Գեյջին հրաժարվի մենամարտից, Ծառուկյանը չի փոխարինի նրան»
21.05.2026 | 16:03
«Տղիս զավոդում գործի ընդունել տանք»․ «Ուժեղ Հայաստան»-ին վերագրվող նոր գաղտնալսում է հրապարակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:51
Դա նշանակում է՝ ինչու չեն զոհվում բոլոր նրանք, ովքեր իմ դեմ են․ Թևանյանը՝ Փաշինյանի խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:39
Դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կոտրված մատով է մասնակցել Եվրոպա լիգայի եզրափակիչին
21.05.2026 | 15:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Արագածոտնում. ՈՒՂԻՂ
21.05.2026 | 15:26
Իրավիճակը կառավարելի է, ակտիվ աշխատում ենք ռուս գործընկերների հետ, մեծ հաշվով՝ խնդիրներ չենք ունենալու․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:17
Միրզոյանի պատասխանը Շոյգուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:16
«Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
21.05.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ն լքելու մասին // Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել Փաշինյանի դեմ․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 15:01
Համակարգային է դառնում. Զախարովան` ԵՏՄ նիստին Փաշինյանի չմասնակցելու մասին
21.05.2026 | 14:53
Քոնոր Մաքգրեգորը գնահատել է իր մարզավիճակը
Բոլորը

Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է, իր խոսքով, քաղաքապետարանի աշխատանքի հետ կապված ապատեղեկատվության հեղեղին  և նշել՝ Հայկ Մարությանն առաջարկում է հերքել կեղծ պնդումները կամ փաստեր ներկայացնել:

«2019-ի վերջին ամիսներին քաղաքապետարանի աշխատանքի հետ կապված ապատեղեկատվության հեղեղը հիշում ենք: Հատկապես սեպտեմբերի վերջից՝ աղբահանության խնդրի սկզբունքային լուծումից հետո տարբեր գործիչներ ու որոշակի լրատվամիջոցներ ապատեղեկատվության ու բամբասանքների արշավ էին սկսել քաղաքապետի ու քաղաքապետարանի գործունեության հետ կապված: Մասնավորապես, բիզնեսի սոցիակալան պատասխանատվության սկզբունքով քաղաքին տրված նվերների վերաբերյալ աղմուկը եւս, բոլորս հիշում ենք:

2019-ի դեկտեմբերի 4-ին ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Edmon Marukyanը 1in.am-ի եթերից, իր խոսքով, «բացահայտում արեց»՝ ասելով, որ նվիրատու ընկերությունները իրե՛նք չեն գնել Կամազները, «Փո՛ղն են տվել քաղաքապետարանին, քաղաքապետարանն է գնել, փո՛ղ, փո՛ղ են տվել քաղաքապետարանին… Իսկ ի՞նչ իմանանք՝ ինչքան են տվել, ինչքանից են առել: Կարող ա, ասենք, 1 միլիոն դոլար տվել են, 800 հազարի են առել Կամազները»: (հղումները՝ մեկնաբանություններում)

Գրեթե նույնաբովանդակ հայտարարություն «Ազատություն» ռադիոկայանի եթերում դեկտեմբերի 23-ին արեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Ընդ որում, երկու հարգարժան գործիչները իրենց խոսքերը հաստատող որեւէ փաստ չներկայացրեցին: Չէին էլ կարող ներկայացնել, որովհետեւ վերը նշված հայտարարությունները, ըստ էության ապատեղեկատվություն են:

Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր պաշտոնական նամակներ է հղել պարոնայք Էդմոն Մարուքյանին եւ Դավիթ Խաժակյանին՝ առաջարկելով հերքել հիշատակված պնդումները կամ ներկայացնել համապատասխան փաստաթղթային հիմնավորումներ:

Հ.Գ. Ինչպես տեսնում ենք, այս անգամ նամակների ներքո օրիգինալ ստորագրություններ են եւ ոչ թե ֆաքսիմիլ»,- գրել է նա: