ԵԱ. Ժորժ Եղիկյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց
Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթանում է ծանրամարտի Մ 20 եւ Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
77 կգ քաշային կարգում Ժորժ Եղիկյանը (Մ 23) հրում վարժությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց՝ բարձրացնելով 175 կգ։ Պոկում վարժությունում Եղիկյանը ֆիքսեց միայն 140 կգ՝ զբաղեցնելով 7-րդ տեղը։ Հայ ծանրորդը երկամարտում 5-րդն է 315 կգ արդյունքով։