Երկու անգամ աճել է ընտանիքում բռնության դեպքերով ՄԻՊ-ին հասցեագրված բողոքների թիվը

Լուրեր

01.05.2026 | 12:08
ԵԽ-ի բանաձևում Արցախի հիշատակման պատճառով Բաքվում ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել․ բողոքի նոտա է հանձնվել
01.05.2026 | 11:55
2 մլն եվրո և 1,8 մլն դոլար կանխիկ, 16 անշարժ գույք․ ինչ է հայտարարագրել Նարեկ Կարապետյանը
01.05.2026 | 11:43
Եվրախորհրդարանը ցանկանում է ՀՀ-ի ընտրությունները պաշտպանել ռուսական ազդեցությունից․ DW-ի անդրադարձը
01.05.2026 | 11:33
ՖԻՖԱ-ի նախագահը հաստատել է՝ Իրանը կմասնակցի ԱԱ-2026-ին․ Դոնալդ Թրամփն արձագանքել է
01.05.2026 | 11:31
«Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները». ՈՒՂԻՂ
01.05.2026 | 11:16
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
01.05.2026 | 10:44
Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
01.05.2026 | 10:36
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Տուապսեի վրա. ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել
01.05.2026 | 10:21
Առաջնահերթ խնդիր է գործադուլի իրավունքի երաշխավորումը․ ՄԻՊ-ի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
01.05.2026 | 10:00
Մայիսի 2-ից 5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն
01.05.2026 | 09:46
Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը․ Ալեն Սիմոնյան
01.05.2026 | 09:27
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ ՀՀ վարչապետի ուղերձը
30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ ՄԻՊ-ին ընտանիքում բռնության ենթարկվելու դեպքերով 2019 թվականին հասցեագրվել է շուրջ 100 բողոք, որը գրեթե երկու անգամ ավելի է նախորդ տարվա 50 բողոքի համեմատ։

«Ինչպես 2018 թվականին, այնպես էլ 2019 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների գերակշիռ մասը վերաբերել է տղամարդ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ կիրառված բռնությանը։

Կանանց իրավունքների պաշտպանությունը, կնոջ նկատմամբ ցանկացած տեսակի բռնության կանխումն ու դրա դեմ պայքարը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից է:

Բողոքների թվի աճը պայմանավորված է նաև անցյալ տարի Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած իրազեկման ծրագրով, որի շրջանակում #դեմեմբռնությանը կոչի ներքո նկարահանվել և հանրությանն է ներկայացվել ընտանիքում բռնության ենթարկված անձի պաշտպանության օրենսդրական հնարավորությունները, ընտանիքում հավասարությունը խրախուսող ուղերձով տեսանյութ, Երևանի կանգառներում տեղադրվել են պոստերներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն են ընձեռել Arloopa հավելվածի միջոցով ակտիվացնել լուսանկարը և դիտել տեսաուղերձը։

Պատրաստվել են նաև ընտանիքում բռնության ենթարկվելու դեպքում Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու վերաբերյալ ուղեցույցներ հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով, բրալյան գրով, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման համար առանձին ձեռնարկ, որի մեթոդաբանությունը կիրառվում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ զրույցների ժամանակ։

Քաղաքացիների համար նախատեսված ուղեցույցները տարածվել են մարզերում։

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների մեծ մասի դեպքում տրվել է խորհրդատվություն և ուղղորդում»,- ասված է հաղորդագրությունում: