Հնարավոր է՝ ՌԴ կառավարության նոր ղեկավարը լինի երկրի հաջորդ նախագահը. քաղաքագետները՝ ՌԴ կառավարության հրաժարականի մասին

Լուրեր

27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ՌԴ կառավարությունն այսօր հրաժարական տվեց և, ըստ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի, այժմ հիմնական խնդիրն այն է, թե ով է լինելու վարչապետը:

Նրա կարծիքով՝ հնարավոր է, որ այդ մարդը հետագայում լինի հաջորդ նախագահը՝ Պուտինի ենթակայության տակ:

«Բոլորը սպասում են՝ ով է լինելու կառավարության ղեկավարը, և նա լինելու է շատ կարևոր դեմք: Հնարավոր է՝ հետագայում հաջորդ նախագահը լինի»,- Factor.am-ի հետ զրույցում նկատեց քաղաքագետը:

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ՝ ռուսական մամուլում տեղ գտած քննարկումներից ելնելով՝ կարելի է ասել, որ ակնհայտորեն իշխանության վերափոխման գործընթաց է գնում, ինչը բավականին լուրջ և ծանր պրոցես է:

«Իշխանությունում շատ կարևոր դեր է կատարելու Անվտանգության խորհուրդը, և մոտավորապես սա կարող է հիշեցնել Ղազախստանում իշխանության փոփոխության դեպքերը, երբ Նազարբաևն այլևս նախագահ չէ, բայց, ըստ էության, ղեկավարում է երկիրը։ Այստեղ զարգացումները կարող են շատ տարբեր լինել, կարող է անսպասելի ընտրություններ լինեն և այլն: Կարևոր է, որ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեով են անցկացնելու, չնայած դրա զգալի հատվածը կարող էին Դումայում անցկացնել: Սա նշանակում է, որ այդ փոփոխությունները հետագայում Դուման չի կարող վերափոխել, ասենք՝ քվեարկության միջոցով»,- նկատեց Ստեփան Դանիելյանը։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ կարծում է, որ ՌԴ կառավարության հրաժարականը ոչ մի էական փոփոխության չի բերի:

«Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինն է, այնտեղ նախագահական համակարգն է գործում: Կառավարությունն էլ, Դուման էլ փոխես՝ բան չի փոխվի։ Ամեն ինչ որոշում է Վլադիմիր Պուտինը։ Հնարավոր է՝ 1 տոկոսի չափով ներքին փոփոխություններ լինեն, բայց արտաքին, խոշոր հարցերում բան չի փոխվի։ Կառավարության փոփոխությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության վրա չի ազդի, քանի որ այնտեղ շարունակում է ղեկավարել Վլադիմիր Պուտինը»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։

Նրա դիտարկմամբ՝ ՌԴ-ի սոցիալական վիճակը հիմա լավ չէ, հասարակության մեջ դժգոհություն կա Պուտինի և կառավարության վարած քաղաքականության նկատմամբ, և այս քայլով Պուտինը «զոհաբերում է» կառավարությանը։

«Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության նկատմամբ դժգոհություն կա, և մեղավորությունը պետք է գցել մեկի վրա»,- ամփոփեց Ստեփան Գրիգորյանը:

Արմինե Ալոյան