Նիկոլ Փաշինյանից զատ գաղտնալսման գործով հարցաքննվել են նաև Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը

Լուրեր

14.07.2026 | 20:00
Ծառուկյանի ձերբակալմամբ՝ պարազիլացվել է ՀՀ տնտեսության մեծ հատված․ անգործ մնացին անգամ ՔՊ-ին ընտրած մարդիկ․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 19:49
«Կոմիտաս պարկ»-ի բնակարանների գազիֆիկացումը պետք է իրականացվի առանց լրացուցիչ վճարի․ հանձնաժողովի որոշում
14.07.2026 | 19:38
Թուրքիայի դատարանը Նեթանյահուի կալանքի օրդեր է տվել
14.07.2026 | 19:26
Բաքվի վերաքննիչ դատարանում փաստաբանները խնդրել են արդարացնել Դավիթ Մանուկյանին
14.07.2026 | 19:15
Հայրս մահից է պրծել. հրդեհ՝ «Թումանյան շաուրմա»-ի ծխատարի պատճառով․ բնակիչների ահազանգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 19:09
Բուլղարիան հայտարարել է Ուկրաինային աջակցող «կամավորների կոալիցիայից» դուրս գալու մասին
14.07.2026 | 19:00
Փաշինյանն ուղիղ ասել է՝ Ծառուկյա՛ն, կոտրելու եմ քո բիզնես-ողնաշարը․ սա քաղաքական պրոցես է, ոչ թե իրավական․ Դավիթ Խաժակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 18:49
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն
14.07.2026 | 18:32
«Վարչական դատարանը չի ընդունել «Տաշիր Կապիտալ»-ի հայցը՝ ՀԷՑ-ի 70% բաժնեմասի օտարման վերաբերյալ»
14.07.2026 | 18:19
Սևանի ափին գտնվող 2.5 հա հողատարածքը վերադարձվել է պետությանը. այն վարձակալել էր Կարապետ Գուլոյանը
14.07.2026 | 18:10
Քաղցրաշենում 13-ամյա աղջիկ է մահացել // Հայ գերիների վերաբերյալ համաժողով Բրյուսելում․ ԼՈՒՐԵՐ
14.07.2026 | 17:59
Telegram-ի հղումների t.me դոմեյնը դադարել է գործել ամբողջ աշխարհում
14.07.2026 | 17:49
Ուկրաինան հայտարարել է ՌԴ ԱԴԾ նավ խորտակելու մասին․ զոհեր և վիրավորներ կան
14.07.2026 | 17:38
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
14.07.2026 | 17:22
Եվրախորհրդարանում Բաքվում պահվող հայ գերիների հետ կապված համաժողով է ընթանում
Բոլորը

Հայտնի գաղտնալսումների գործով վարչապետ Նիկոլ Փաշինյանից զատ Քննչական կոմիտեում հարցաքննվել են նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյանը:

Մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հարցաքննությունները տեղի են ունեցել ավելի վաղ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել էր այսօր առավոտյան: Ինչպես Արթուր Վանեցյանը, այնպես էլ Սասուն Խաչատրյանը հարցաքննվել են որպես վկա և ստացել են տուժողի կարգավիճակ: Նույն կարգավիճակն ունի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՔԿ-ն այսօր հայտարարություն էր տարածել, որում նշված է. «ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է 2018 թ. սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 05-ին համացանցում տարածված՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանի, ինչպես նաև ՀՀ ՀՔԾ պետ Ս. Խաչատրյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրառումներում, հիշատակված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում քննության առարկա է հանդիսանում նաև Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունները քննած դատավորների նկատմամբ արդարադատության իրականացնելիս միջամտելու հանգամանքը: Նշված քրեական գործով, որպես վկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն և հարցաքննվել՝ դատարանների վրա հնարավոր միջամտությունների հանգամանքները պարզելու շուրջ: ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում է քննվում նաև ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունները ապօրինի գաղտնալսելու և համացանցով տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով, 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված և քննվող քրեական գործը, որի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է որպես տուժող՝ ապօրինի գաղտնալսում և ձայնագրառումն իրականացնելու ու տեսանյութը համացանցում տարածելու արդյունքում իր իրավունքների և օրինական շահերի խախտման և գործի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հանգամանքների շուրջ: Երկու հարցաքննությունները տևել են ընդհանուր 2 ժամ 35 րոպե»:

Նարեկ Կիրակոսյան