Արթուր Վանեցյանն ասում է՝ «Պատիվ ունեմ», բայց իրեն պաշտպանում են անպատվության խորհրդանիշները. Հայկ Կոնջորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 17:03
Ամեն նոր ծնված երեխային՝ 500 հազար դրամ. ԱԺ հանձնաժողովում քնարկում են առաջարկվող փոփոխությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 16:54
ՌԴ ԿԲ-ն բելգիական Euroclear դեպոզիտարիայում իր ակտիվների սառեցման վնասը գնահատել է 18,17 տրիլիոն ռուբլի
15.12.2025 | 16:45
Հայտնաբերվել է 2005 թվականից հետախուզվող տղամարդը
15.12.2025 | 16:34
Էդուարդ Սպերցյանը հավակնում է լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
15.12.2025 | 16:25
Ովքեր կարող են մինչև 10,000 դրամ հետվճար ստանալ անկանխիկ առևտրից
15.12.2025 | 16:17
Զելենսկին չի բացառել ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու հնարավորությունը, եթե Կիևն անվտանգության երաշխիքներ ստանա
15.12.2025 | 16:00
Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոնում, Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում
15.12.2025 | 15:55
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 15:51
Գերմանիայում սկսվել է Զելենսկիի-ԱՄՆ պատվիրակություն բանակցությունների երկրորդ փուլը
15.12.2025 | 15:43
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցչի հետ
15.12.2025 | 15:31
Արարատի մարզի որոշ շրջաններում 24 ժամ ջուր չի լինի
15.12.2025 | 15:23
Ստեֆեն Կարիի անհավանական նետումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 15:14
Պապոյանը՝ Բաքվից նավթ գնելու մասին//Լեհ երկրպագուների գործով ձերբակալվածներից 5-ը ռուսներ են․ ԼՈՒՐԵՐ
15.12.2025 | 15:05
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել  է Սիդնեյի լողափում հարձակման զոհերի ընտանիքներին
15.12.2025 | 14:56
Հանրային քրեական հետապնդում 16 անձի նկատմամբ․ նրանցից 5-ը ռուսներ են․ ՔԿ-ն` «Նոա»-«Լեգիա» ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի մասին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հետ

– Պարո՛ն Կոնջորյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» պարբերականում մի հրապարակում լայն քննարկումների առիթ դարձավ: Ըստ այդ հրապարակման՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հովանավորել է վարչապետի և նրա ընտանիքի դեմ քարոզչությունը՝ իբրև վերջնանպատակ ունենալով վարչապետին իշխանությունից հեռացնելը: Արթուր Վանեցյանը հերքել է սա՝ ծայրից ծայր սուտ որակելով այդ հրապարակումը: Որքանո՞վ հավանական սցենար է սա:

– Ես, անկեղծ ասած, չէի ցանկանա դետալների մեջ խորանալ և մանրակրկիտ վերլուծության ենթարկել ու ինչ-որ արձանագրումներ անել, որովհետև մամուլում հրապարակվել է տեղեկատվություն, ինչպես նշեցիք՝ Արթուր Վանեցյանը համարել է, որ դա չի համապատասխանում իրականությանը: Ամեն դեպքում, իմ տպավորությամբ՝ բավական հիմնավոր չէր նաև հերքումը, որովհետև կարծում եմ, որ այնտեղ բավական փաստեր կային շարադրված, որոնց շուրջ եթե իսկապես կա հերքում, ապա դա իսկապես պիտի լինի հիմնավոր, ոչ թե պարզապես հերթապահ մի նախադասությամբ ասել, որ սուտ է: Ամեն դեպքում՝ ես սրանից ավելի չեմ կարող մեկնաբանել: Եթե ինչ-որ մի պահի կլինեն նոր փաստեր, դրանք կլինեն նաև պետական մարմինների ձեռքի տակ և իրավասության ներքո, ավելի համապարփակ կարելի կլինի խոսել:

– Ակնկալում եք, որ քրեական գո՞րծ հարուցվի, գուցե իրավապահներն ուսումնասիրե՞ն:

– Ես չգիտեմ, գուցե: Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում: Ամեն դեպքում՝ վստահ եմ, որ իրավապահ մարմիններն ու բոլոր պետական կառույցներն ուշադրությամբ հետևում են մամուլի բոլոր հրապարակումներին, և եթե որևէ տեղ լինի ինչ-որ առիթ, ինչ-որ փաստ, որի շուրջ կարիք կլինի լրացուցիչ քննություն, կարծում եմ, որ նման նախաձեռնություն պետական մարմինների կողմից կլինի:

– Չհավատացիք Արթուր Վանեցյանի հերքմանը, չեք հավատում նաև ՀԺ-ում արված հրապարակման իսկությա՞նը:

– Անկեղծ ասած՝ ոչ թե չեմ հավատում հրապարակման իսկությանը, հրապարակման մեջ կային արձանագրված բազմաթիվ փաստեր, որոնք, երբ անաչառ աչքով վերլուծության ես ենթարկում, ապա որոշակի կետեր կան, որոնք իրար իսկապես հատվում են: Բայց, ամեն դեպքում, քանի որ ես հանդիսանում եմ պետական պաշտոնյա, չէի ցանկանա իմ մեկնաբանություններն առայժմ հրապարակել, որպեսզի դա չլինի ժամանակից շուտ վերլուծություններ անել: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ այնտեղ կային բավականին կարևոր արձանագրումներ… չեմ ցանկանում դետալ առ դետալ դրանց մասին խոսել, վստահ եմ, որ և՛ Դուք, և՛ հեռուստադիտողները մանրակրկիտ նայել են, բավական քննարկվեց: Ես կարծում եմ նաև, որ սա ժողովրդավարության, ժողովրդավարական բաց հասարակություն կառուցելու արդյունք է: Տեսեք, այսօր վարչապետն ու նրա ընտանիքը բաց են, թափանցիկ են հանրության հետ, թաքնված չեն շղարշի հետևում, ինչպես նախկինում է եղել: Եվ երբ դու բաց ես, ինչ-որ իմաստով նաև ռիսկի ես ենթարկում քեզ չարակամների համար: Բայց ես կարծում եմ, որ, ի վերջո, դա է ճիշտ ճանապարհը, որովհետև եթե մենք չունենք, իսկ մենք չունենք հանրությունից թաքցնելու ոչինչ, ապա մենք չպետք է վախենանք հանրության հետ լինել ազատ և բաց: Ես կարծում եմ, որ ի վերջո մեր հանրությունը ավելի ճիշտ գնահատական կտա այս ամենին, և բոլոր նրանք, որոնք այս կամ այն կերպ, զարտուղի մեթոդներով փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ, ի վերջո պատասխանատվության են ենթարկվելու:

– Ձեր կարծիքով՝ իրավացի՞ են այն տեսակետները, նաև «Հայկական ժամանակ»-ում է բերվում այդպիսի պնդում, որ Վանեցյանը, փաստորեն, հեղաշրջման մեխանիզմներում է ընդգրկված եղել:

– Ես չէի ցանկանա այդ արձանագրումն անել այս պահին, որովհետև դա կլինի զուտ ենթադրություն: Եթե լինեն ծանրակշիռ փաստեր, որոնք կդառնան իրավապահ մարմինների քննության առարկա, այդ ժամանակ կարելի է դրա մասին խոսել:

– Միքայել Մինասյանի հետ Արթուր Վանեցյանի կապը բացառո՞ւմ եք: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ես չեմ տիրապետում տեղեկատվության: Ամեն դեպքում, ես տեսնում եմ, որ, ընդհանուր առմամբ, Արթուր Վանեցյանի պաշտպանությամբ զբաղվում են մարդիկ, ովքեր սերտագույն կապեր ունեն նախկին ռեժիմի ներկայացուցիչների հետ, ովքեր ոչ միայն կապեր ունեն, այլև հենց իրենք են ռեժիմի ներկայացուցիչները:

– Ովքե՞ր են:

– Անուններ չեմ ուզում տալ, մարդիկ շատ լավ հասկանում են: Եթե կարիք լինի ինչ-որ մի պահի տալ, ես կտամ այդ անունները: Բայց, ամեն դեպքում, այդ պաշտպանությամբ զբաղվող մարդիկ կան, և ինձ համար դա զարմանալի է, առնվազն այն իմաստով, որ եթե Արթուր Վանեցյանը յուրաքանչյուր արտահայտության հետևից ավելացնում է՝ «Պատիվ ունեմ», բայց կան մարդիկ, ովքեր իրեն այսօր պաշտպանում են, և այդ մարդիկ ժամանակին եղել են անպատվության խորհրդանիշը Հայաստանում: Դա իրեն պիտի մտահոգվելու տեղիք տա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան