Կանանց առաջադրվող մեղադրանքներից առաջին տեղում գողությունն է

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Աբովյան» ՔԿՀ-ի բնակիչները՝ դատապարտված, կամ կալանավորված կանայք, անկեղծանալիս գրեթե բոլորը նշում են, որ խաբվել են, իրենց մեղսագրված հանցանքները կատարել են տղամարդկանց դրդումով և նրանց պատճառով: 2014 թվականին «Քաղհասարակության ինստիտուտ» և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ները հետաքրքիր տվյալներ հրապարակեցին Հայաստանում հանցավորության պատճառներին նվիրված ուսումնասիրության մեջ:

Կանայք առաջին հանցագործությունը կատարում են սիրուց և կարոտից դրդված և ավելի ուշ, քան տղամարդիկ՝ 25-ից բարձր տարիքում: Ազատազրկումը նրանք տանում են ավելի հանգիստ, քան տղամարդիկ և համբերատար սպասում են իրենց ազատազրկված ամուսիններին, մինչդեռ ազատազրկված կնոջ հարաբերություններն իր ընտանիքի հետ հաճախ խզվում են:

Հանցավոր ենթամշակույթի ազդեցությունը, այսպես ասած՝ «գողական աշխարհի» բարքերը, կանանց վրա ավելի քիչ ազդեցություն ունեն: «Կանանց պարագայում հանցավոր ենթամշակույթ ասվածն այլ բնույթ ունի, նման հասկացություն չկա, ավելի շուտ լիդերության խնդիր է»,- ասված է հետազոտության մեջ:

Վիճակագրական վերջին տվյալների համաձայն, այս տարի կանանց հանցավորության դեպքերը նվազել են:

Ոստիկանությունից Factor. am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են, որ 2017 թվականին քննված քրեական գործերով և մերժված նյութերով անցնող կանանց մասնակցությամբ 963 հանցագործություններ են գրանցվել: Անցյալ տարի դեպքերն ավելի շատ են եղել՝ 1303: Ամենահաճախ հանդիպող հանցատեսակը եղել և մնում է գողությունը: Այս տարի կանայք գողության 276 դեպքերում են նկատվել: Սա պայմանավորված է սոցիալական պատճառներով և նշանակում է, որ կանայք Հայաստանում չունեն իրենց համար ցանկալի բարեկեցության աստիճանը:

Կանանց հանցավորության պատկերում երկրորդ տեղում, որքան էլ զարմանալի է, ծեծն է: Այս տարի 266 ծեծի դեպք է եղել կանանց մասնակցությամբ: Եթե հավատանք ոստիկանության ներկայացրած տվյալներին, ապա ստացվում է, որ կանանց նկատմամբ իրականացվող բռնությունների մասին զրույցները չափազանցված են, կանայք իրենք են հակված բռնությունների: Անցյալ տարի քննված դեպքերից քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածը՝ «Ծեծը», իրավապահների կողմից նշվել է 434 դեպքերում: Կանանց հաճախ մեղսագրվել է նաև փաստաթղթերի կեղծում /78 դեպք այս տարի/, խարդախություն /55/, սուտ մատնություն /35/: Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնել-պատրաստելու մեղադրանքը ևս հաճախակի է առաջ քաշվել կանանց նկատմամբ /31/: Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը կանանց նկատմամբ հարուցված քրեական գործերում կամ մերժված նյութերում հիշատակվել է այս տարի տեղի ունեցած 23 դեպքերում: Երկու գործերով կանանք մեղադրվել են անզգուշությամբ մահ պատճառելու համար: Սպանության հոդված այս տարի չի կիրառվել: Անցյալ տարի այն կիրառվել էր 2 անգամ:

Կանանց հանցավորության պատկերը սոսկ վիճակագրություն չէ:

 

Սյուզան Սիմոնյան