Աշխատաշուկան և կրթությունը պետք է մոտեցնենք իրար․ Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Սիսակ Գաբրիելյանը։ Նախագծով առաջարկվում է աշխատող ուսանողների ուսման վարձը վերադարձնել եկամտային հարկի տեսքով։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը մտահոգություն հայտնեց՝ նշելով. «Օրինակ ենթադրենք՝ մարդն ունի աշխատանք, ըստ էության, զբաղված է որևէ տեղ, կսկսի արհեստականորեն գնալ մագիստրատուրա և կրթության կարևորությունը կնվազի»։

Նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նկատեց, որ այսօր կան մասնագետներ, որոնք իրենց մասնագիտությամբ չեն աշխատում, ինչն իրենց մտահոգում է։ «Այս քայլով խրախուսում ենք, որ մարդիկ աշխատեն այն մասնագիտության գծով, որն իրենց պետք է, աշխատաշուկայում դրա պահանջարկը կա։ Սա նպատակներից մեկն է։ Նույն տրամաբանությամբ մենք ներդրում ենք անում պետպատվերի շրջանակներում սովորող ուսանողի վրա և հետո ընդհանրապես չենք հետաքրքրվում շատ դեպքերում լավագույն մասնագետների ճակատագրով։ Աշխատաշուկան և կրթությունը պետք է մոտեցնենք իրար, որովհետև այսօր շատ դեպքերում կրթությունն ընդամենը տեսական է և որևէ կապ չունի աշխատանքի հետ»,- ասաց Լիլիթ Մակունցը։

Մանրամասները՝ տեսանյութում։