ԱՄՆ-ն կարող է կրճատել Իրաքին տրամադրվող ռազմական օգնությունը. լրատվամիջոցներ

Լուրեր

13.10.2026 | 13:42
Լեհաստանում Starlink-ի կայանի հրկիզման գործով Գերմանիայում Թուրքիայի երկու քաղաքացիներ են ձերբակալվել
13.10.2026 | 13:34
Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցողները Երևանի հանրային տրանսպորտից կօգտվեն անվճար. նախագիծ
13.10.2026 | 13:25
Ինչո՞ւ չեք գնում Մեսրոպ Մանուկյանի կողքին կանգնեք. Հայկ Սահակյանը` «Մայր Հայաստան»-ի անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 13:22
Պաղեստինի ԱԳ նախարար Վարսեն Աղաբեկյանն Ադրբեջան կայցելի
13.10.2026 | 13:16
35 մլն դրամ՝ 4 ամսում՝ Ամուլսարի հանքավայրը շահագործողից․ Գնել Սանոսյանի հայտարարագիրը
13.10.2026 | 13:05
«Ձեռնպահ ենք քվեարկել, ոչ թե դեմ»․ Արեգա Հովսեփյանը հակադարձում է Նազելի Բաղդասարյանին
13.10.2026 | 12:54
Դուք շատ թույլ ընդդիմություն եք. Արմեն Գալջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 12:45
«Չես կարող մարդուն գցել «քացու տակ» և ասել՝ համաչափ ֆիզիկական ուժ եմ գործադրել»․ Խաժակ Թովմասյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել
13.10.2026 | 12:34
Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ները հարվածել են 2 նավի, որոնցից մեկում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
13.10.2026 | 12:21
Նախագիծն ընդունվեց. քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան հունվարից
13.10.2026 | 12:11
Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարների փողոցում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.10.2026 | 11:46
Ուկրաինայում բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով ռուսական հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
13.10.2026 | 11:35
Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ
13.10.2026 | 11:20
Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
Բոլորը

ԱՄՆ-ն կարող է կրճատել Իրաքին տրամադրվող ռազմական օգնությունը, եթե այդ երկիրը ամերիկյան զորքերի դուրսբերման մասին որոշում կայացնի: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնատար անձանց էլեկտրոնային նամակագրությունը:

Պարբերականի տվյալներով՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է 250 մլրդ դոլարով կրճատել Իրաքին տրամադրվող ռազմական օգնությունը, եթե Բաղդադը հանի ամերիկացի զինվորականներին:

Նշվում է, որ Կոնգրեսն արդեն հաստատել է այդ օգնությունը: Բացի այդ՝ վարչակազմը դիտարկում է տնտեսական և ռազմական այլ օժանդակության կրճատման հնարավորությունը: Վերջնական որոշում դեռևս չի ընդունվել:

ԱՄՆ ուժայինների կողմից Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրաքի խորհրդարանն օրենքի ուժ չունեցող բանաձև է ընդունել, որը պահանջում է ամերիկյան զորքերի դուրսբերում: Ավելի ուշ տարածվեց Իրաքում ԱՄՆ-ի ուժերի հրամանատարի նամակը, որտեղ ասվում է զորքերի դուրսբերման նախապատրաստման մասին: Սակայն Պենտագոնը հայտարարեց, որ այն ընդամենը սևագիր է եղել, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարեց, որ ամերիկացիներն Իրաքը լքելու ծրագրեր չունեն: