Հայաստանի 4 մարզի 8 համայնքում առաջիկայում գյուղապետի ընտրություններ են
Քաղաքականություն
15.01.2020 | 11:44Հունվարի 19-ին և մարտի 15-ին Հայաստանի 4 մարզի 8 համայնքներում ընտրություններ են: Այս մասին տեղեկացնում ենք ԿԸՀ պաշտոնական կայքից:
Մասնավորապես, հունվարի 19-ին համայնքի ղեկավար կընտրեն Արագածոտնի մարզի Թլիկ համայնքում: Այստեղ առաջադրված է 2 թեկնածու՝ Ալիկ Մստոյանը և Սլավիկ Սալոյանը:
Մարտի 15-ին էլ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Շահումյան, Արագած, Արշալույս գյուղերում, Լոռու մարզի Չկալով և Շիրակի մարզի Գեղանիստ, Նահապետավան ու Տուֆաշեն համայնքներում: Թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն փետրվարի 9-14-ը։