ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված «ափիոն» տեսակի թմրամիջոց

Լուրեր

14.07.2026 | 12:15
12 ժամ ուշացում, սպասում օդանավակայանում․ «Աէրոֆլոտ»-ի Երևան-Մոսկվա չվերթի ուղևորները՝ անորոշության մեջ
14.07.2026 | 12:10
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի // Ջերմաստիճանը +39-ի կհասնի․ ԼՈՒՐԵՐ
14.07.2026 | 12:00
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ից ինչքան աշխատավարձ է ստացել
14.07.2026 | 11:50
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
14.07.2026 | 11:42
ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Կիևին
14.07.2026 | 11:33
Հայաստանն ու ԵՄ-ն խորացնում են համագործակցությունը կիբեռանվտանգության և ԱԲ ոլորտներում
14.07.2026 | 11:23
Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները նոր մակարդակի վրա են․ Փաշինյանի ուղերձը Մակրոնին
14.07.2026 | 11:15
«Ալ Նասրը» ֆինանսական խնդիրներ ունի․ աղբյուր
14.07.2026 | 11:12
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
14.07.2026 | 11:04
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ռուսական հերթական նավթավերամշակման գործարանների վրա
14.07.2026 | 10:56
Երևանում 17 անձ է բերման ենթարկվել ապօրինի կայանատեղիների կազմակերպման և շորթման կասկածանքով
14.07.2026 | 10:47
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
14.07.2026 | 10:38
ԱՄՆ-ը 5 ժամ շարունակ հարվածել է Իրանին․ Թեհրանը թիրախավորել է Բահրեյնում ու Հորդանանում ԱՄՆ օբյեկտները, Հորմուզի նեղուցում՝ ԱՄԷ լցանավերը
14.07.2026 | 10:30
Telcell-ը միավորում է վճարային տերմինալն ու թվային դրամապանակը
14.07.2026 | 10:22
Սևանում բացվել է ջրափրկարարական նոր վարչական համալիրը
Բոլորը

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները  կանխել են Հայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցի  անօրինական տեղափոխման հերթական փորձը:

«Վարչության աշխատակիցները զննության են ենթարկել Իրանի քաղաքացի Ռ.Ա.-ի անունից Հայաստանի սահմանով Ավստրալիա ուղղարկվող ծանրոցը: Զննման արդյունքում պարզվել է, որ ընդհանուր 4 կիլոգրամ քաշով երկու մանկական ներքնակների սպունգները ներծծված են եղել «ափիոն» տեսակի թմրանյութով:

Փաստի առթիվ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: