Երեխայի համար ընտանիքը գերադասելի է ցանկացած տեսակի հաստատությունից․ քննարկում «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի փակման հարցով. ՄԻՊ

Լուրեր

11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանը հունվարի 10-ին մասնակցել է Գյումրու «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի փակման վերաբերյալ կազմակերպված քննարկմանը։

«Մայր Աթոռի սոցիալական գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչները, Գյումրու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղարը, Գյումրու սոցիալական ծառայության ներկայացուցիչը  «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի տնօրենի, աշխատակիցների, ծնողների և երեխաների հետ քննարկել են այն հարցը, որ խնամքի կենտրոնի ֆինանսավորումը դադարեցված է, չկան կենտրոնի աշխատանքը շարունակելու այլ հնարավորություններ և այդ պատճառով կենտրոնը լուծարվում է: Ավելին, հաստատության լուծարումը համահունչ է հաստատությունների վերակազմակերպման պետության քաղաքականությանը։

Քննարկման ընթացքում ծնողները տեղեկացվել են, որ մարզի սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունները պատրաստ են աջակցել ընտանիքներին, որպեսզի ընտանիքների վերամիավորման գործընթացն անցնի հնարավորինս սահուն։ Այն երեխաները, որոնց ընտանիք վերադառնալը հնարավոր չի լինի, կտեղափոխվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության Գյումրու թիվ 2 գիշերօթիկ խնամքի հաստատություն։

Ծնողները ներկայացրել են իրենց մտահոգությունները, որոնցից մի շարք հարցերի տեղում լուծումներ են տրվել, մնացած խնդիրների լուծման համար նրանց առաջարկվել է դիմել Շիրակի մարզպետին։

Երեխաներին նույնպես ներկայացվել է հաստատության լուծարման հետ կապված գործընթացները, մասնակիցները լսել են երեխաների կարծիքը և առաջարկները։

«Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի աշխատակիցները Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին են դիմել 6 ամիս աշխատավարձ չստանալու հիմքով։ Բարձրացված հարցի առնչությամբ նրանք խորհրդատվություն են ստացել Պաշտպանի աշխատակազմի Շիրակի ստորաբաժանումում։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն աջակցում է պետության՝ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների ճիշտ վերակազմակերպման գործընթացին, ինչպես նաև օրեր առաջ հրապարակել է նաև «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատանը տարիներ շարունակ արձանագրված խնդիրները։

Պաշտպանը, որպես Երեխայի իրավունքների կոնվենցիայի դրույթների կիրառության անկախ մոնիտորին իրականացնող մարմին, իր ուշադրության կենտրոնում է պահում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների վերակազմակերպման գործընթացը»,- ասված է հաղորդագրությունում: