Կարեն Կարապետյանի ռեսուրսները կբավարարեն միայն, որ Վանեցյանը դառնա Տաշիրի քաղաքապետ․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

Պարո՛ն Ղուկասյան, մեծ աղմուկ է բարձրացրել վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվամիջոցի հրապարակումը, որում պնդում է արվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների դեմ քարոզչական արշավ է իրականացվում, այն համակարգում և ներշնչում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, նա վճարում է։ Որքանո՞վ կարող է սա կապ ունենալ իրականության հետ։

– Վերջին հարցումները ցույց տվեցին, որ «Իմ քայլը» դաշինքի վարկանիշն աստիճանաբար ընկնում է, ըստ ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման, հավանաբար՝ նվազում է նաև վարչապետի վարկանիշը, պատճառներից մեկը վարչապետի ընտանիքի անդամներն են։ Մի աղմկոտ սկանդալ եղավ մեքենայի հետ կապված, որ դստեր՝ Մարիամի համար գնվեց պետության հաշվին, մշտական թեմա է նաև Աննա Հակոբյանի դրամահավաքը բուժվող երեխաների համար։ Այդ ամենը բացասական ազդեցություն ունի վարչապետի ռեյտինգի վրա։ Այստեղ կա երկու մոտեցում. կարելի է ասել՝ ժողովո՛ւրդ ջան, կա խնդիր, եկեք հասկանանք՝ որն է խնդիրը, դեմը առնենք, ենթադրենք՝ կա հիմնադրամ, որտեղ Ալեքսանյան Սամվելը և մյուս օլիգարխները փող են փոխանցել, եկեք թափանցիկ կերպով ցույց տանք՝ ինչպես են այդ փողերը ծախսվել, որ մարդկանց մոտ տպավորություն չստեղծի, որ այդ հիմնադրամն ընդամենը միջոց է՝ գումար հավաքելու և թանկարժեք հագուստ ձեռք բերելու համար։ Սա է ճիշտ մոտեցումը, եթե կարելի է ավելորդ անգամ չօգտագործել պետական մեքենա, ճիշտ է չօգտագործելը։

– Իսկ ո՞րն է այստեղ Վանեցյանի գործոնը, Դուք հավատո՞ւմ եք, որ նա իսկապես հակաքարոզչության կազմակերպիչ է։

– Կա մեղավոր փնտրելու խնդիր, և մենք գնացինք ոչ թե առարկան փոխելու ճանապարհով, այլ ռեյտինգի վրա բացասաբար ազդող գործոնները վերացնելու, այլ փորձել մեղադրել ինչ-որ կայքի, մեդիայի, թե ինչու են դրա մասին գրում: Ժամանակին Սերժն էր պնդում նման բան, որ երկրում գաղջ մթնոլորտ է, որովհետև իր ու իր ղեկավարած հանցավոր ռեժիմի թերությունների մասին խոսում էին։ Ես գտնում եմ, որ արդարանալ և ասել՝ թերթերում գրում են… ճիշտ է առիթ չտալը։

– Արդյո՞ք ՀԺ-ում հրապարակվածը նաև վարչապետ Փաշինյանի տեսակետն է։ Եթե այո, ապա այնտեղ հեղաշրջման փորձի սցենար է ակնարկվում, սուտ լուրեր տարածել Փաշինյանի՝ հոգեկան շեղումներ ունենալու վերաբերյալ, այնքան և այնպես, որ դա դառնա ազգային անվտանգության հարց, և նրան հեռացնել իշխանությունից։ Ձեր տեսակետը ո՞րն է այս սցենարի իրական լինել-չլինելու մասին։

– Չէր կարող իրականանալ, դրանք միամիտ բաներ են, եթե կան մարդիկ, որոնք այդպիսի սցենար քննարկում են։ Կա ռևանիշիստական շրջանակում քննարկվող մի սցենար, որն է՝ ժողովրդի ցասումը Նիկոլ Փաշինյանից, որոշ ժամանակ անց մարդիկ հայտնաբերում են, որ իրենց կյանքում փոփոխություններ չեն եղել, իսկ Նիկոլ Փաշինյանի և իր շրջապատի բարեկեցությունն ավելանում է, շքեղության նշաններ են ցուցադրում, և այստեղ կարող է հանրության վերաբերմունքը փոխվել։ Այդ տեխնոլոգիան ներշնչված չէ Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակով, և այդ ռևանշիստական շրջանակներում ասում են՝ ա՛յ, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին կարողացավ իր շուրջը հավաքել այդքան մադրկանց, այդ դեպքում ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չի կարողանա, այդ օրինակով ներշնչված, հաջորդ ընտրություններում մատուցել ռևանշ։ Ռոբերտ Քոչարյանը չի կարող այդպիսի դրոշակով հանդես գալ։

– Իսկ Միքայել Մինասյանը կամ Արթուր Վանեցյանը կարո՞ղ են այդ դրոշով հանդես գալ։

– Դրանք պարզապես մարդկանց զբաղեցնելու համար տարածվող խոսակցություններ են։

– Տեղեկություններ կան, որ Արթուր Վանեցյանը «Տաշիր գրուպի» սեփականատիրոջ եղբոր՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի հետ կուսակցություն է ստեղծում, նույնիսկ գրասենյակի վայրն է հայտնի։ Այս տեղեկությունը որևէ կերպ չի հերքվել։ Քաղաքական ինչպիսի՞ դիրքավորում կնախընտրի Վանեցյանը, եթե չմոռանանք նաև ռուսական շրջանակների հետ սերտ կապերը։

– Շատ ուժեղ դիրքեր ունեն Ստեփանավանում, Տաշիր քաղաքում, կարող են այնտեղ քաղաքապետի պաշտոն ստանալ։ Ռեսուրսները կբավարարեն, որպեսզի Վանեցյանը դառնա Տաշիրի քաղաքապետ։

– Հատկապես իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ Վանեցյանն իր վարկանիշը հավաքել է հեղափոխության և Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, և դուրս գալով հեղափոխական իշխանությունից՝ այդ վարկանիշը զրոյացել է։ Ինչպիսի՞ հնարավորություններ նա ունի, ըստ Ձեզ, մոռանանք մեծ կարողություն ունեցող Կարեն Կարապետյանի գործոնը։

– Դա ընդամենը դատարկ դհոլ երևույթն է… Քաղաքական սուբյեկտն այն է, որ ունի ծրագիր, տեսլական։ Դատարկդհոլություն եմ համարում խոսակցությունը, թե, իբր, Վանեցյանը կարող է օլիգարխիայի շահերն ավելի լավ ներկայացնել: Ավելին, քան երբևէ օլիգարխիան պաշտպանված չի եղել։ Ճիշտ չի կարող լինել, երբ Վանեցյանին նույնացնում են Սերժիկենց ու Քոչարյանենց հետ, մարդ չի կարող լինել և՛ այստեղ, և՛ այնտեղ։ Մեծ հաշվով՝ կա մեծ հակասություն, մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իրավահաջորդն է, մյուս կողմից՝ ինքը հեղափոխության լիդեր է, ժողովրդական հերոս է, և այդ դերակատարումները գտնվում են միմյանց հետ հակասության մեջ։

– Ուղղակի հիշենք, որ հեղաշրջման կամ պերեվառոտի սցենարի մասին, ըստ ոստիկանության տեսանյութի, խոսում էր նաև արդեն իսկ ձերբակալված Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը։

– Մեր երկրում հեղաշրջման սցենարները, որպես կանոն, մշակվում են ԱԱԾ-ում։ ԱԱԾ-ն ներգրավում է ինչ-որ մարդկանց… դասական օրինակ է Նորքի գործը, երբ մի գործակալ ման է գալիս, բոլորի հետ խոսում է, հետո այդ բոլորին տանում են բանտ։

– Հիմա ԱԱԾ-ն դրանո՞վ է զբաղված։

– Մեկ տարի առաջ այդպիսի պահանջարկ կար, և ես ենթադրում եմ՝ ԱԱԾ-ի կողմից առաջարկ կար, որ եկեք Քոչարյանի հարցն այնպես լուծենք, մի հեղաշրջում կազմակերպենք, փակենք բոլորին՝ Քոչարյանի կողմին, և շարունակենք երջանիկ ապրել։ Չեմ կարծում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան