2019թ․-ին Հայաստան է ժամանել 5 միլիոն 339 հազար 796 մարդ․ Նիկոլ Փաշինյանը թվեր է ներկայացրել

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2019 թվականին Հայաստան է ժամանել 5 միլիոն 339 հազար 796 մարդ: 2018 թվականին Հայաստան է ժամանել 4 միլիոն 785 հազար 875 մարդ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2017-ին Հայաստան է ժամանել 4 միլիոն 373 հազար 117 մարդ:

2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 966 հազար 679-ով, կամ 22.1 տոկոսով ավել մարդ:

Նշեմ, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանից մեկնողների թիվը 9 հազար 467-ով ավել է եղել ժամանողների թվից:

2018 թվականի արդյունքներով Հայաստանից մեկնողների թիվը ժամանողներից ավել է եղել 11 հազար 882-ով:

2017 թվականի արդյունքներով, ուշադրություն, Հայաստանից մեկնողների թիվը ժամանողների թվից ավել է եղել, կրկին ուշադրություն, 133 հազար 826-ով:

Նշեմ նաև, որ նախորդ գրառումս որ ջնջեցի, ամբողջությամբ ճիշտ էր, պարզապես վերաբերվում էր չորրորդ եռամսյակի՝ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների տվյալներին:

Ըստ այդմ՝

2019 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ:
2018 թվականին չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 1 միլիոն 906 հազար 722 մարդ:
2017 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 1 միլիոն 751 հազար 729 մարդ:

2017-ի համեմատ 2019-ի չորրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել 398 հազար 654-ով, կամ 22.7 տոկոսով ավել մարդ:

Չորրորդ եռամսյակի տվյալները սկսել են դրական սալդո արձանագրվել ժամանողների օգտին՝ միայն Ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո:

Հ.Գ. Այս հաշվարկում միևնույն անձի բազմակի այցելությունները հաշվառված չեն: Միևնույն անձի բազմաթիվ մեկնում-ժամանումներից հաշվի է առնվում միայն մեկը: Այսինքն, եթե միևնույն անձը տարվա ընթացքում 10 անգամ մեկնել-ժամանել է, հաշվառվում է միայն մեկ ժամանումը և մեկ մեկնումը: Եթե միայն մեկնել է, հաշվի է առնվում միայն մեկնումը, եթե միայն ժամանել է՝ հաշվի է առնվում միայն ժամանումը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: