Իրանում օդանավի կործանման գործով մի քանի մարդ է ձերբակալվել

Լուրեր

12.02.2026 | 10:51
Գլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել քրեական քաղաքականությունը. Դատախազություն
12.02.2026 | 10:42
Սրճարան եմ այցելում, որը, ասում են, դաշնակներինն է․ մատուցողները մինչև վերջերս սիրով էին ընդունում․ Հակոբ Մովսես․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 10:31
ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալն ընդունել է Salesforce ընկերության ներկայացուցչին
12.02.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 12-ի դրությամբ
12.02.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
12.02.2026 | 09:52
Նորապատ-Ալաշկերտ ճանապարհին «Nissan» և «Ford» մակնիշների մեքենաներ են բախվել․ 2 վարորդներն էլ մահացել են․ կա տուժած
12.02.2026 | 09:42
Հրդեհ անվադողերի վերանորոգման կետում
12.02.2026 | 09:27
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.02.2026 | 23:36
Քարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. վնասվել են ավտոմեքենաներ
11.02.2026 | 23:19
ՀՀ փոխվարչապետը և Նորվեգիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
11.02.2026 | 23:01
Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը Ժնևից տեղափոխվելու է Բեռն․ ծախսվելու է 196 մլն դրամ
11.02.2026 | 22:50
Ալբանիայի AI նախարարը կարող է զրկվել իր դեմքից
11.02.2026 | 22:37
Ինչ է ենթադրում Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, որում նաև կարևորվում է TRIPP-ը
11.02.2026 | 22:24
Քաղաքական խորհրդակցություններ` Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև
11.02.2026 | 22:09
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Իրանում ուկրաինական օդանավի կործանման գործով առաջին ձերբակալություններն են իրականացվել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԻԻՀ դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էսմաիլին:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Ողբերգությունը, հիշեցնենք, տեղի է ունեցել հունվարի 8-ին: Թեհրան-Կիև չվերթն իրականացնող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավը թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է: Բոլոր 167 ուղևորները՝ Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ, ինչպես նաև անձնակազմի 9 անդամները զոհվել են:

Պատահածի պատասխանատվությունը ստանձնել են իրանցի զինվորականները: Նրանք հայտարարել են, որ պատահմամբ են խոցել օդանավը, իսկ մեղավորը մարդկային գործոնն է. օդանավը թռել է ռազմական օբյեկտի մոտակայքով և այն շփոթել են «թշնամական թիրախի» հետ:

Միաժամանակ, Իրանում նշել են, որ ԱՄՆ-ի կողմից հարձակումների են սպասել, ինչի հետ կապված երկրի ՀՕՊ համակարգերը լիարժեք մարտական պատրաստության են բերվել: