Բացահայտվել է 37-ամյա տղամարդու՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքը. ՔԿ

Լուրեր

29.06.2026 | 00:59
ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ ՔԿ-ից Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ խուլիգանության և 37-ամյա տղամարդու՝ հրազենային վնասվածք ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«2019 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 07:20-ին, Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ «ձախ ծնկի շրջանի հրազենային վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ՝ ծնված 1982 թվականին, ով հայտնել է, որ նշված վնասվածքն ստացել է Կոտայքի մարզի Նոր Գյուղի կամրջի մոտ գտած զենքով ինքն իրեն կրակելու արդյունքում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք, այդ թվում՝ տղամարդու՝ հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ 37-ամյա տղամարդը 2019թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Կոտայքի մարզում գտնվող ռեստորանային համալիրում տեղի ունեցած խնջույքին, որի ժամանակ վերջինս, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խնջույքի մասնակիցների նկատմամբ իր անձի առավելությունը ընդգծելու մոլուցքով տարված, իր մոտ ապօրինի պահվող հրազենից օդում երեք կրակոց է արձակել՝ վնասվելով սրահի առաստաղը և պատերը, խնջույքի մասնակիցների մոտ ձևավորվելով վախի և տագնապի մթնոլորտ, խաթարելով ռեստորանային համալիրի բնականոն գործունեությունը, այնուհետև իրեն պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հեռացել է և ավտոմեքենայում նույն ատրճանակով անզգուշությամբ կրակել իր ձախ ոտքին` պատճառելով մարմնական վնասվածք:

Նախաքննության ընթացքում կատարվել են լայնածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են դեպքի վայրի զննություններ և խուզարկություններ, ինչի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող «BERETTA» տեսակի մարտական հրազենը, այդ հրազենից արձակված պարկուճը, առգրավվել են նաև 37-ամյա տղամարդու հագին դեպքի պահին եղած հագուստները և ապացուցողական նշանակություն ունեցող այլ կարևոր իրեր և առարկաներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատահետքաբանական և դատաձգաբանական:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Կոտայքի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: