Քաղաքական ուժերի հետ համագործակցության բոլոր ձևաչափերը քննարկելու ենք ընտրություններից հետո՝ ժողովրդի քվեի հիման վրա. Վահրամ Պողոսյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ քաղաքական ուժերի հետ համագործակցության բոլոր ձևաչափերը քննարկելու են ընտրություններից հետո՝ ժողովրդի քվեի հիման վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն՝ արձագանքելով այն շահարկումներին, թե Արցախում սպասվող առաջիկա համապետական ընտրություններին Արայիկ Հարությունյանը համագործակցելու է Սամվել Բաբայանի հետ:

«Քաղաքական տարբեր ուժերի հետ համագործակցության մասին Սամվել Բաբայանի գրասենյակի այսօր տարածած հայտարարությունը որոշ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից շահարկման առիթ է դարձել, ովքեր փորձ են անում առանց փաստարկների այդ համագործակցության տիրույթում ներկայացնել նաև «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Չկա այդպիսի բան, և խորհուրդ կտամ այդ օգտատերերին բախտագուշակությամբ չզբաղվել:

Մենք բազմիցս հայտարարել ենք մեր քաղաքական օրակարգի, հնարավոր համագործակցության, ինչպես նաև բոլոր քաղաքական ուժերի հետ ունեցած կառուցողական հարաբերությունների մասին: Հարգելով Սամվել Բաբայանի քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքն ու ցանկությունը՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ առաջիկա համապետական ընտրություններին նրա հետ համագործակցության որևէ ձևաչափ չի քննարկվել:

Նախագահական ընտրություններին մեր քաղաքական թիմը մասնակցելու է պաշտպանելով Արայիկ Հարությունյանի թեկնածությունը: Այո, կան քաղաքական ուժեր, որոնք հայտնել են իրենց աջակցությունը մեր թեկնածուին, և նրանց մասին առաջիկայում հասարակությունը հրապարակայնորեն կտեղեկացվի: Ինչ վերաբերում է կուլիսային կամ գաղտնի պայմանավորվածություններին, մենք զերծ ենք մնալու նման գործելաոճից և մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության բոլոր ձևաչափերը քննարկելու ենք ընտրություններից հետո՝ ժողովրդի քվեի հիման վրա»,- գրել է Պողոսյանը: