ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում հետևել է զորակոչի կազմակերպման գործընթացին

Լուրեր

10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
Բոլորը

2020 թվականի հունվարի 13-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ, այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան, որտեղ ՀՀ զինվորական դատախազը ներկա է գտնվել զորակոչի կազմակերպման գործընթացին, անձամբ հետևել է անցկացվող վիճակահանությանը, դրա անցկացման կարգին և պայմաններին:

«Կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հանդիպել է զորակոչիկների և նրանց ուղեկցող հարազատների հետ, լսել բարձրաձայնած մտահոգությունները և առաջարկությունները: Զինվորական դատախազը կարևորել է այն հանգամանքը, որ ծնողների և զորակոչիկների կողմից վիճակահանության անաչառության վերաբերյալ մտահոգություններ կամ դժգոհություններ չեն ներկայացվել:

Վահե Հարությունյանը ներկա է գտնվել նաև հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպման աշխատանքներին, որի ընթացքում առանձնազրույց է ունեցել ինչպես տարբեր բժիշկ-մասնագետների, այնպես էլ հետազոտվող զորակոչիկների հետ, լսել վերջիններիս ներկայացրած առողջական գանգատները: Անձանց առողջական վիճակի վերաբերյալ ունեցած կասկածները փարատելու համար ՀՀ զինվորական դատախազը հանձնարարել է այդ զորակոչիկներին կրկնակի ու ավելի մանրազնին հետազոտության ենթարկել:

Ընդհանրացնելով իրեն ներկայացված առաջարկությունները, գանգատներն ու մտահոգությունները՝ ՀՀ զինվորական դատախազը զորակոչի գործընթացը և կազմակերպչական հարցերն առավել բարելավելուն ուղղված իր նկատառումներն է ներկայացրել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին:

Ընդհանուր առմամբ զորակոչի կազմակերպման գործընթացը  գնահատելով բավարար՝ այցի վերջում Վահե Հարությունյանը բարի և անվտանգ ծառայություն է մաղթել ՀՀ զինված ուժերի շարքերը համալրող երիտասարդներին»