Կպչուն ժապավենով կապել են քնած վիճակում գտնվող տարեց տանտիրոջ բերանը, հյուրասենյակի պահարանից գաղտնի հափշտակել այնտեղ առկա կանխիկ գումարը և դիմել փախուստի

Լուրեր

18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի:

«Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Այսպես՝ Լոռու մարզի երկու բնակիչներ՝  ծնված 1991 և 1999 թվականին, նախապես իմանալով, որ նույն մարզի տարեց բնակիչը զբաղվում է անասնապահությամբ և կաթի վաճառքից ունի կայուն եկամուտ, իսկ վերջինիս բնակարանի մուտքի դուռը երեկոյան ժամերին առհասարակ չի կողպվում, կուտակված գումարային պարտքերը մարելու նպատակով նախնական համաձայնության են եկել վերջինիս բնակարան ապօրինի մուտք գործելով գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ:

Իրենց մտադրությունն իրականացնելու համար 2019 թվականի նոյեմբերի 23-ին՝ ժամը 02-ի սահմաններում, տարեց տղամարդու առանձնատնից գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մագլցելով տան հարակից երկաթե պարսպի վրայով, ապօրինի մուտք են գործել առանձնատան բակ:

Այնուհետև, օգտվելով առանձնատան մուտքի դուռը չկողպված լինելու, ինչպես նաև տան տիրոջ քնած լինելու հանգամանքներից՝ ապօրինի մուտք են գործել առանձնատան առաջին հարկում գտնվող հյուրասենյակ և որպեսզի աննկատ մնան ու տանտիրոջ արթնանալու դեպքում կարողանան չեզոքացնել վերջինիս ձայնը, իրենց հետ նախապես վերցրած կպչուն ժապավենով կապել են քնած վիճակում գտնվող տանտիրոջ բերանը, որից հետո հյուրասենյակի պահարանից գաղտնի հափշտակել այնտեղ առկա կանխիկ գումարը և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա տղամարդուն և 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրությունում: