Հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու. Նիկոլ Փաշինյանը՝ Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ

Լուրեր

12.06.2026 | 19:00
ԵՏՄ-ում համակարգային փլուզում կլինի ՀՀ-ի բացակայության պատճառով․ ՌԴ-ին ձեռնտու չի մեզ վնասելը․ Սոս Խաչիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 18:56
ՌԴ-ն այս սահմանափակումներով փորձում է բիզնես դաշտի մոտ բողոք առաջացնել ՀՀ կառավարության դեմ․ Սոս Խաչիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 18:38
Ուկրաինայի պատերազմում զոհվել է 18 տարին չլրացած առնվազն 200 ռուսաստանցի․ BBC
12.06.2026 | 18:27
Թիերին Անրին նշել է՝ որ ֆուտբոլիստին արժե հետևել ԱԱ-2026-ում
12.06.2026 | 18:19
Փորձ է արվում բռնանալ ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքին. Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 18:13
Անվավեր ճանաչվեցին ևս մեկ տեղամասի քվեարկության արդյունքներ Երկրաշարժ Ադրբեջանում․ ԼՈՒՐԵՐ
12.06.2026 | 18:06
Ուկրաինան մտադիր է արևմտյան դաշնակիցներից ևս 20 միլիարդ դոլարի ռազմական օգնություն խնդրել. Politico
12.06.2026 | 17:58
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
12.06.2026 | 17:46
«Պետրոս Ղազարյանի մոտ թեկնածուներ կային, որոնց հարցազրույցը մինչև կես ժամ էր, մյուսինը 1,5 ժամ»․ Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.06.2026 | 17:43
ՖԻՖԱ-ն ու Adidas-ը ներկայացրել են ԱԱ-2026-ի անհատական մրցանակները․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.06.2026 | 17:40
Մեծ Բրիտանիան ողջունում է ՀՀ-ում ընտրությունների կազմակերպումը և շնորհավորում Նիկոլ Փաշինյանին
12.06.2026 | 17:34
Առավոտյան շոու բեմադրեցին, որպեսզի շեղեն հասարակության ուշադրությունը. Արեգնազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 17:29
Վարչապետի խոսնակը` փոխվարչապետի նոր պաշտոն ստեղծելու տեղեկության մասին
12.06.2026 | 17:21
Անիմաստ է լռության օրվա պահպանումը. արհեստական սահմանափակում է. Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.06.2026 | 17:16
Առաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում․ Լևոն Ազիզյան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ

«Հարգելի հայրենակիցներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների ու զանգվածային տեղահանումների զոհերի անմար հիշատակը: 30 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես եղավ ու դատապարտեց Բաքվում հայ բնակչության ջարդերը:

Սումգայիթի ոճրագործությունից հետո թափ հավաքող բռնաճշնումների և էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով, 1990 թվականին Բաքվի 250 հազարանոց հայկական համայնքից մնացել էր միայն 35-40 հազարը՝ հիմնականում տարեց և անօգնական մարդիկ: Նրանց հետագա ճակատագիրն ավելի ողբերգական էր: Հարյուրավոր սպանվածներ, խեղվածներ և անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ. այսպիսինն էր շուրջ մեկ շաբաթ Բաքվում մոլեգնած հակահայկական ջարդերի հետևանքը:

Բաքվի հայերը որևէ սպառնալիք չէին հանդիսանում Ադրբեջանի, նրա իշխանությունների կամ քաղաքական ուժերի համար: Նրանք միայն ցանկանում էին շարունակել ապրել իրենց և իրենց նախնիների ծննդավայրում: Այնուհանդերձ Ադրբեջանի կողմից նրանք ընկալվում էին սպառնալիք միայն իրենց էթնիկ ծագման պատճառով:

Հայերը Բաքվում ապրել էին դարեր շարունակ և այդ քաղաքին տվել իրական բազմամշակութային դիմագիծ: 19-րդ դարում նրանք մեծագույն ավանդ են ունեցել քաղաքի նավթարդյունաբերության հիմնադրման և զարգացման գործում: Անգնահատելի է հայության դերը քաղաքի զարգացման գործում նաև խորհրդային տարիներին:

Դեպքերից 30 տարի անց Ադրբեջանում գոյություն չունի Բաքվի հակահայկական ջարդերի զոհերի հանդեպ որևէ հարգանք և կարեկցանք: Այն սակավաթիվ ձայները, որոնք քաջություն են ունեցել անգամ գրական ստեղծագործություններում հիշատակել Բաքվի հայերին բաժին հասած ողբերգությունը, գամվել են անարգանքի սյունին և պաշտոնապես հռչակվել դավաճան:

Անգամ այսօր անօգնական մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարները դասվում են Ադրբեջանի հերոսների շարքին, իսկ նրանց գործած ոճիրները համարվում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ պայքարի փառապանծ էջ:

Ցավով պետք է արձանագրենք, որ անցած երեք տասնամյակն Ադրբեջանում չի դարձել վերաիմաստավորման, զղջման և հաշտության հասնելու ժամանակաշրջան:

Այս ընթացքում ականատես ենք եղել Արցախի բնակչությանը բնաջնջելու փորձի, մարդասպանության համար պատիժ կրող Ռամիլ Սաֆարովին ազատ արձակման և հերոսացման, 2016թ. ապրիլին Արցախի սահմանամերձ բնակավայրում տարեց և անօգնական մարդկանց դաժան խոշտանգման և սպանության: Հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը և հավատամքը:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր, մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր միջազգային կառույցներին և խորհրդարանական մարմիններին, որոնք արձագանքել և փաստագրել են այս իրադարձություններին՝ դրանք դատապարտելով ու աշխարհին ի ցույց դնելով:

Գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջև, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու: Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և ողջ աշխարհասփյուռ հայությունը միասնաբար ներդնելու են իրենց ողջ ներուժը՝ ապահովելու հայ ժողովրդի գոյության և խաղաղ զարգացման իրավունքը իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում»: