Արմեն Սարգսյանը պատմության առջև է պատասխանատվություն կրում. «Վերնատուն» ակումբի հայտարարությունը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Լուրեր

21.05.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.05.2026 | 23:14
Իրանը ռազմարդյունաբերական բազան վերակառուցում է սպասվածից արագ՝ արդեն արտադրելով ԱԹՍ-ներ. CNN
21.05.2026 | 23:00
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:15-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
21.05.2026 | 22:47
Հերհերի ջրամբարից առաջիկա օրերին ծավալային ջրհոսք կլինի․ բնակիչներին կոչ են անում զգոն լինել
21.05.2026 | 22:34
Իսրայելական «KAN» հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել Հայաստանի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար. Հանրային ՀԸ
21.05.2026 | 22:22
«Կարված գործ է». Թևանյանը հիշեցրել է, որ 2024-ին պատգամավոր չէր, ՔԿ-ն հակակարձում է՝ գիտենք
21.05.2026 | 22:00
Անդրանիկ Թևանյանին վերագրվող մեղադրանքը, ենթադրաբար, առնչվում է Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ԱԺ փակ նիստին
21.05.2026 | 21:54
Իսրայելցի նախարարը հայտարարել է, որ Թուրքիային պետք է վերաբերվել որպես «թշնամական պետության»
21.05.2026 | 21:40
Ե՞ս եմ կաշկանդված. Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց իր տղայի վերաբերյալ հարցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 21:27
Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել
21.05.2026 | 21:12
Հունական դատարանն Ադրբեջանի քաղաքացուն դատապարտել է 7 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկման՝ ՆԱՏՕ-ի ավիաբազան լրտեսելու համար
21.05.2026 | 21:03
Անդրանիկ Թևանյանին առնչվող գործ է հարուցվել պետական դավաճանության, լրտեսության և 622 հազար դոլարի դիմաց գաղտնի նյութեր տալու ենթադրյալ դեպքով
21.05.2026 | 21:00
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․Մոսկվա, թե Բրյուսել․ ՀՀ-ն՝ արտաքին քաղաքական խաչմերուկում
21.05.2026 | 20:57
ՆԳՆ-ն սահմանափակել է ֆիշինգային SMS-ների տարածումը, բայց վտանգը պահպանվում է iMessage և RCS հարթակներում
21.05.2026 | 20:51
Երկու ԱԹՍ-ներ խախտել են Լիտվայի օդային տարածքը. Լատվիան երրորդ օրն անընդմեջ օդային տագնապ է հայտարարել
Բոլորը

«Վերնատուն» ակումբը հայտարարություն է տարածել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ՀՀ Սահմանադրությամբ պետության գլուխը՝ Արմեն Սարգսյանը, ստորագրելով ՍԴ դատավորներին ստիպողաբար կաշառելու օրենքը, վերջնականապես ապացուցեց, որ չի կատարում մայր օրենքով Հանրապետության նախագահին վերապահված Սահմանադրության պահպանմանը հետևելու իր հիմնական գործառույթը:

 

Ակնհայտ է, որ այդ օրենքը հակասում է իրավական ու ժողովրդավարական պետության հիմունքներին։ Սա նշանակում էոր Սահմանադրությունն ու պետականությունը կազմաքանդվում են։

 

Արմեն Սարգսյանը պատմության առջև է պատասխանատվություն կրում՝ համահեղինակ դառնալով  մեկ մարդու քմահաճույքով տեղի ունեցող գործընթացներին։

 

Ստեղծված իրավիճակում, երբ փաստացի դադարում են գործել իշխանության ճյուղերի բաժանման ու հավասարակշռման սահմանադրական մեխանիզմներըՍահմանադրության պահպանման բեռն ընկնում է ՀՀ քաղաքացու`յուրաքանչյուրիս վրա։ 

Այսօր այս առաքելության կիզակետում Սահմանադրական դատարանն էորը մնացել է վարչապետին ոչ ենթակա պետական ինստիտուտը՝ պաշարված անձնիշխանության հաստատման ցանկությամբ տառապողի կողմից։

 

Մենք մեր աջակցությունն ենք հայտնում ՍԴ դատավորներին՝ Հրայր Թովմասյանին, Ալվինա Գյուլումյանին, Արևիկ Պետրոսյանին, Հրանտ Նազարյանին, Աշոտ Խաչատրյանին, Արայիկ Թունյանին և Ֆելիքս Թոխյանին, բարձր գնահատում նրանց քաղաքացիական ու արժանապատիվ դիրքորոշումը։ Այդ դիրքորոշումն իրականում պետականամետության և պատասխանատվության գիտակցության նախանձելի օրինակ է յուրաքանչյուրիս համար։

 

Կառավարության և Ազգային ժողովի կողմից օրենքի տեսքով ներկայացված նսեմացուցիչ առաջարկը մերժելուց հետո ՍԴ դատավորների վրա նենգ հարձակումները ծավալվում են նաև անձնական տիրույթում՝ շատնաժի ու անբարոյական գործիքների տեսքով։ Ակնհայտ էոր այլևս կիրառվելու են ամենաքստմնելի միջոցները։

 

Մեր համոզմամբ, Սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացումով սահմանադրական արդարադատության վերացումն այն աստիճան է կարևորվում գործադիր իշխանության կողմից, որ չի բացառվում անգամ ՍԴ նախագահին ապօրինաբար ազատությունից զրկելու սցենարը։ Այս ամենի հեղինակները, սակայն, հերթական անգամ սխալվել են, քանզի կյանքը ցույց է տվել, որ Սահմանադրական դատարանի դատավորները մնում են իրենց երդմանն և առաքելությանը հավատարիմ։

 

«Վերնատուն» հասարակականքաղաքական ակումբն իր գնահատանքըհամերաշխությունը և լիակատար սատարումն է հայտնում հետապնդումների թիրախում հայտնված ՍԴ յուրաքանչյուր դատավորին։ 

Այսօր Հայաստանի պետականության ապագան կախված է նաև ձեզանից։