«Իրանական ռեժիմին» կոչ ենք անում ներողություն խնդրել բրիտանացի դեսպանին բերման ենթարկելու համար. ԱՄՆ Պետդեպ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մորգան Օրթագուսը հայտարարություն է տարածել Թվիթերի իր միկրոբլոգում՝ կոչ  անելով «իրանական ռեժիմին» ներողություն խնդրել Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրին բերման ենթարկելու համար։

«Իրանական ռեժիմը բերման է ենթարկել Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանին։ Դա Վիեննայի կոնվենցիայի խախտում է, որը ռեժիմի համար առաջին դեպքը չէ։ Մենք կոչ ենք անում ռեժիմին պաշտոնապես ներողություն խնդրել Մեծ Բրիտանիայից իրավունքների խախտման համար և հարգել բոլոր դիվանագետների իրավունքները»,- գրել է Օրթագուսը։

Նշենք, որ նախօրեին Թեհրանում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ «Ցուցարարների շրջանում որոշ արմատական գործողություններ հրահրելու մեջ» ներգրավվածության կասկածանքով մի քանի ժամով բերման էր ենթարկվել բողոքի ցույցին ներկա գտնված Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրը։

Մի քանի ժամ անց նա ազատ էր արձակցել, սակայն ավելի ուշ պետք է տար բացատրություններ տեղի ունեցածի կապակցությամբ։

Ակցիա անցկացվել է ի նշան բողոքի Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական ինքնաթիռի փաստով։